ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեհաստանը Վրաստանից բացատրություն է պահանջել

Alik Keplicz / AP

Վարշավան Թբիլիսիից պաշտոնական բացատրություններ է ակնկալում ՆԱՏՕ-ի Anakonda-16 զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է լեհական PAP տեղեկատվական գործակալությունը՝ վկայակոչելով Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության մամուլի քարտուղար Պետր Վալատեկին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վրացի զինվորականները չեն մեկնել զորավարժություններին ջրծաղիկի պատճառով: Մեկնումից կարճ ժամանակ առաջ վրացական ստորաբաժանման ներսում ջրծաղիկի երկու դեպք է հայտնաբերվել (զինվորականները վարակվել են իրենց երեխաներից):

Լեհաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունները սկսվել են հունիսի 6-ին: Դրանց մասնակցում է ավելի քան 30 հազար զինվոր ՆԱՏՕ-ի 18 երկրներից և 5 գործընկեր պետություններից: Զորավարժություններին ներգրավված է 3.000 տրանսպորտային միջոց, 105 ինքնաթիռ և ուղղաթիռ ու 12 մարտական նավ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: