ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանական տնտեսության խնդիրները նոր թափ են ստանում

2016թ. հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանի ՀՆԱ կազմել է 21 512,8 մլն մանաթ, ինչը 4.2%-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ հղվելով Արդբեջանի Վիճակագրական ծառայությանը:

Փոխանցվող տեղեկատվության համաձայն` ադրբեջանական համախառն ներքին արդյունքի կրճատման հիմնական պատճառն ապրանքների արտադրության և այնպիսի ծառայությունների կրճատումն է, ինչպիսիք  են տրանսպորտի և շինարարական ծառայությունները:

Հենց վերոնշյալ ցուցանիշների վրա հիմնելով էլ կարելի է եզրակացնել ադրբեջանական տնտեսության առկա խնդիրների խորությունը:

ՀՆԱ անկման պատճառների մեջ նշվում է արտադրության ծավալների կրճատումը, ինչն ուղղակի կապ ունի ապրանքների պահանջարկի անկման, հետևապես նաև բնակչության գնողունակության անկման հետ: Բնական է, որ ողջ 2015թ. սեփական երկիրը պահելով տնտեսական «փուչիկների»  վրա, անընդհատ խոսելով սեփական նավթային կարողությունների մասին, այն դեպքում, երբ համաշխարհային նավթային հանրությունը կրում էր նավթի գների անկման բացասական հետևանքները, Ադրբեջանը, որպես բյուջեն հիմնական նավթային եկամուտներով լցնող երկիր, պետք է նավթի եկամուտների կտրուկ անկման բացն ինչ-որ կերպ պահեր՝ ադրբեջանի «ծաղկող» և «հզոր» տնտեսության ստատուսը պահելու համար: Իսկ բյուջեն լցնելու ամենաարագ այլընտրանքը, հիմնական եկամուտի աղբյուրից զատ, բնակչության հաշվին տարբեր վարչարարական մեխանիզմների կիրառումն է: Ինչն էլ չէր կարող ազդեցություն չունենալ վերջինների գնողունակության վրա: Այս իմաստով, ադրբեջանական իշխանությունները, որոնք այդ գործընթացին զուգահեռ մեծացրել են նաև իրենց արտաքին պետական պարտքի շեմը, հույսը դնելով ներքին կարողությունների վրա, այսօր կանգնել են սեփական փոսն ընկնելու վտանգի առաջ, քանի որ ունեն արտադրության ծավալների անկում:

 Մյուս կողմից, հաղորդագրության մեջ նշվում է այնպիսի ծառայությունների անկման մասին, ինչպիսիք են շինարարական ու տրանսպորտի ծառայությունները:  Պետք է նշել, որ սա նույնպես ադրբեջանական խաբկանքի հետևանք է: Այստեղ հատուկ ցանկանում ենք շեշտել, որ խոսքը վերաբերում է նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատության մասին, իսկ նախորդ տարի ինչո՞ւ պիտի Ադրբեջանում շինարարական ու տրանսպորտի ոլորտները աճ գրանցեին՝ դե իհարկե այդ երկրում անցկացվող Եվրոպական խաղերով պայմանավորված: Այսինքն՝ այստեղ ևս մենք գործ ունենք Բաքվի իշխանությունների ավելորդ ճոխություններին միտված քաղաքականության հետ, որի «դրական» հետևանքները մեկ տարուց ավել կյանք չունեցան:

Որպես ամփոփում պետք է նշել, որ ադրբեջանական տնտեսության ներկայիս անկումն իր մեջ պարունակում է անցյալում կատարած սխալ քաղաքականության տարրեր: Հաշվի առնելով, որ դրան առանց երկրորդ կարծիքի կգումարվեն տնտեսական ներքին ու արտաքին օբյեկտիվ գործոնները, պետք է սպասել, որ ադրբեջանական տնտեսության անկումը դեռ նոր է արագություն հավաքում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: