ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան չի ափսոսում խոցված ռուսական ռմբակոծիչի համար, բայց վշտացած է

sputniknews.com

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան չի ափսոսում անցած տարի խոցված ռուսական ռմբակոծիչի հետ կապված միջադեպի համար, բայց «վշտացած է» այդ առնչությամբ, հայտնում է Hurriyet Daily News-ը:

«Մենք ափսոսանք չենք զգում, բայց վշտացած ենք: Ենթադրում ենք, որ նրանք ևս վշտացած են թուրքական օդային տարածքը մտադրված խախտելու առիթով»,- հայտարարել է նախարարը:

Նա նաև նշել է, որ Մոսկվայի և Անկարայի միջև կոնֆլիկտը բացասական հետևանքներ է ունեցել երկու կողմերի համար էլ, և առավել խելամիտ ելքն այդ իրավիճակում «հարաբերությունները հնարավորինս շուտ կարգավորելն է»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: