ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կալիֆորնիայի խորհրդարանը 1 մլն դոլար է հատկացրել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը

asbarez.com

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը 1 մլն դոլար է հատկացրել Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանագարանի կառուցման համար: Այդ մասին հայտնել է Asbarez-ը` նահանգի խորհրդարանի անդամ Ադրին Նազարյանի վրա հղումով:

«Հպարտ եմ, որ հայկական թանգարանի կառուցման համար 1 մլն դոլար է հատկացվել: Վստահ եմ, որ Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանությունից հետո հաստատված հայերի անցումը ողբերգությունից դեպի վերածնունդ նահանգի պատմության կարևոր էջերից է: Եվ թանգարանի կառուցումը միայն կլրացնի և կհարստացնի Կալիֆորնիայի մշակութային և պատմական կենտրոնների շարքը»,-ասել է Նազարյանը:

Հայ-ամերիկյան թանգարանի առաքելությունը կլինի նպաստել ԱՄՆ էթնիկ և մշակութային բազմազանության ընկալմանն ու ճանաչմանը` ամերիկահայերի օրինակով: Թանգարանը կվերածվի մշակութային կենտրոնի, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ ամերիկահայերի պատմությանն ու մշակութային առանձնահատկություններին:

Թանգարանում կգործեն ցուացսրահներ, ուսումնական կենտրոններ, փոքր թատրոն և լսարաններ կլինեն: Թանագարանը կզբաղեցնի 1,7 հա տարածք և շրջապատված կլինի գեղեցիկ պարտեզով:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: