ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ-ում Նոր Կիլիկիա բնակավայրի կառուցման երկրորդ փուլի աշխատանքները մոտենում են ավարտին

artsakhpress.am

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության նախձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ավարտին է մոտենում ԼՂՀ-ում Նոր Կիլիկիա բնակավայրի կառուցման երկրորդ փուլի աշխատանքները, հայտնում է Artsakh Press-ը:

Ինչպես հաղորդել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը,  ծրագրի առաջին փուլում շահագործման է հանձնվել 10 բնակարան, ընթացքի մեջ է ևս 20–ը: Այժմ աշխատանքներ են տարվում այդ բնակարանների ներքին հարդարման, փողոցների բարեկարգման, էներգամատակարարման ուղղությամբ:

Տեղադրվել են ջրամատակարարման նոր համակարգեր. շուտով կսկվի բնակարանների ջրաֆիկացումը: Նախատեսվում է այն շահագործման հանձնել ընթացիկ տարում:

Նշենք, որ Նոր կիլիկիա բնակավայրը գտնվում է Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի գյուղերի հարևանությամբ: Բնակարանները հասցեատերերին կբաշխի ԼՂՀ կառավարության բնակարանային հանձնաժողովը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: