ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Brexit-ի կողմնակիցները մոլորեցնում են հասարակությանը (բացառիկ՝ Բրիտանիայից)

www.theactuary.com

Բրիտանիայի համար անկասկած ավելի լավ է քվեարկությամբ ԵՄ կազմում մնալը: Չնայած կա ԵՄ-ից հաշվելի օգուտ, սակայն հիմնական առավելությունն ավելի քիչ շոշափելի է, քանի որ դրանք առաջանում են համագործակցությունից: Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի և տնտեսական զարգացման հետազոտական կենտրոնի տնօրեն Օլիվեր Մորիսեյը:

Նրա խոսքերով՝ ԵՄ երկրները տնտեսապես ավելի ուժեղ են միասին, քան յուրաքանչյուրն առանձին՝ հատկապես մնացած աշխարհի հետ առևտրի առումով: Համալսարանների միջև համագործակցությունը և հետազոտողների մոբիլությունը Եվրոպայում ուժեղացվում է, այն աջակցություն է ստանում ԵՄ կողմից, ինչը նպաստում է տեխնիկական նորարարություններին:

«Կան նաև սոցիալական և քաղաքական առավելություններ, քանի որ հնարավորություն կա օգուտ քաղել հեռանկարների և փորձի բազմազանությունից: Օրինակ՝ Միացյալ Թագավորության կառավարությունը վերջին  30 տարիների ընթացքում  ԵՄ ընդհանուր քաղաքականությունից էապես շահել է. աշխատողների համար կան համապատասխան կարգավորումներ, նրանք սոցիալական ավելի տեղյակ են: Ուժեղ երկրների խմբում լինելուց կան նաև քաղաքական առավելություններ: ԵՄ-ից դուրս Բրիտանիան կլինի ավելի աղքատ, քան այսօր է», -  նշել է Մորիսեյը:

Խոսելով Brexit-ի հնարավորության և դրա հետևանքների մասին՝ նա նշել է, որ դա կառաջացնի անորոշության տարիներ, տնտեսական վառ արտահայտված վատ ցուցանիշներ այն դեպքում, երբ ԵՄ-ից դուրս գալու պայմաններն արդեն բանակցված էին:

Ըստ Մորիսեյի՝ Brexit-ի կողմնակիցները համոզիչ փաստարկներ չեն ներակայացնում, նրանք ավելի շատ հենվում են էմոցիաների վրա, քան՝ փաստերի. «Օրինակ՝ տնտեսական խնդիրների (աշխատանքային վատ պայմաններ, բնակարանների բարձր գներ, դպրոցների և հիվանդանոցների վրա ճնշում) հետ կապված հասարակությունն ավելի շատ մտահոգված է միգրացիայով (ևս մեկ մտահոգիչ թեմա, սակայն դա այս խնդիրների պատճառը չէ), և սրանում ԵՄ-ին մեղադրելն ապակողմնորոշիչ է: Այս տնտեսական խնդիրները տնտեսական ճգնաժամի հետևանք են, այլ ոչ թե ԵՄ-ի պատճառով են»:

Մորիսեյը կարծում է, որ անտեսելով բրիտանացիներին անհանգստացնող խնդիրների իրական պատճառները և մարդկանց ստիպելով, որ հավատան, թե ԵՄ-ն է մեղավոր՝ Brexit-ի կողմնակիցները մոլորենցում են հասարակությանը:

«Եթե քվերակեն ԵՄ-ից դուրս գալու օգտին, շատ արագ ակնհայտ կդառնա, որ Brexit-ի խոստացած առավելությունները սխալ խոստումներ են և հետագայում դա կնպաստի քաղաքական գործիչների և քաղաքական գործընթացների նկատմամբ հասարակական վստահության  քայքայմանը (Brexit-ի քվեների զգալի մասը կառավարությունից դժգոհ մարդկանցից է և այն քաղաքական գործիչներից, ովքեր արել են դա որպես ԵՄ-ին ընդդիմություն)», -եզրափակել է փորձագետը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: