ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Brexit»-ը դոմինոյի էֆեկտ կունենա՞ ԵՄ մյուս անդամների համար

Մեծ Բրիտանիայի հանրաքվեն, որով որոշվելու է՝ արդյոք երկիրը դուրս կգա Եվրոպական միությունից, թե կշարունակի մնալ դրա կազմում, արդեն մեկնարկել է:

Այսպես կոչված «Brexit»-ի հանրաքվեն լավ հնարավորություն է անդրադառնալ ԵՄ պատմության մեջ համանման նախաձեռնություններին, ինչպես նաև պարզել, թե արդյո՞ք կան ԵՄ լքելու այլ թեկնածու երկրներ: Որքան էլ զարմանալի ու տարօրինակ հնչի, Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հեռանկարն այնքան էլ աննախադեպ ու չտեսնված չէ, քանի որ, պարզվում է, պատմության մեջ արդեն իսկ եղել են նման դեպքեր:

Բանն այն է, որ Եվրամիության որոշ նախկին անդամներ խախտել են իրենց ֆորմալ կապերը կառույցի հետ, երբ անկախություն են ձեռք բերել իրենց վրա իշխող երկրից: Դրանց թվում է Ալժիրի Ժողովրդավարական Դեմոկրատական ​​Հանրապետությունը, որը, սկսած 1830 թ-ից,  Ֆրանսիայի անբաժանելի մաս է կազմել և հետևաբար ավտոմատ կերպով Եվրոպական տնտեսական համայնքի մասն է եղել, բայց 1962 թվականին Ֆրանսիայից ձեռք բերած անկախությունը դարձավ առաջին նման դեպքը, երբ երկիրը դուրս եկավ ներկայիս ԵՄ-ի իրավանախորդից:

Ալժիրին հաջորդեց Գրենլանդիա կղզին: Չնայած այն մինչ այժմ էլ շարունակում է մնալ Դանիայի կազմում, այնուամենայնիվ չցանկացավ շարունակել անդամակցությունը Եվրամիությանը: Գրենլանդիան ի սկզբանե դեմ էր քվեարկել Եվրոպական տնտեսական համագործակցությանը միանալուն, երբ այդ կառույցին 1973թ միացավ Դանիան, սակայն նրա հետ միասին ստիպված էր դառնալ կառույցի մաս: 1979 թ.-ին, սակայն, Գրենլանդիայում տեղի ունեցավ նոր հանրաքվե, և կղզու ժողովուրդը քվեարկեց ԵՏՀ-ից հեռանալու օգտին: Ձկնորսական իրավունքների հետ կապված տարաձայնությունների արդյունքում կղզին վերջնականապես լքեց ԵՏՀ-ն 1985 թ.-ին, սակայն առ այսօր այն շարունակում է ենթակա մնալ ԵՄ արտաքին քաղաքականությանը՝ օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների առումով:

Ինչ վերաբերում է Եվրոպական միության ներկայիս վիճակին, բացի բրիտանացիների հանրաքվեից, կան բազմաթիվ այլ անջատողական շարժումներ ԵՄ մյուս անդամ-պետություններում ևս: Շատերի մոտ գործում է այսպես կոչված «դոմինոյի էֆեկտը», և նրանք համոզված են, որ «Brexit»-ը կստիպի իրենց նույնպես դուրս գալ ԵՄ կազմից: 

Այսպիս, Ֆրանսիայի բնակչության ավելի քան կեսը, ըստ վերջին հարցումների, ցանկանում են իրենց սեփական հանրաքվեն անցկացնել Եվրամիությունից հեռանալու հարցով: Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը ողջունել է հարցման արդյունքները՝ հայտարարելով, որ ֆրանսիացիների պահանջը հանրաքվեի հետ կապված «չափազանց հուսադրող» է:

Ազգայնական Լը Պենի մեկնաբանությամբ՝ ԵՄ-ից համատարած դժգոհության ալիքը Ֆրանսիայում ծագել է ինչպես Փարիզի ահաբեկչական հարձակումների, այնպես էլ Եվրոպայի միգրացիոն ճգնաժամով պայմանավորված: Լը Պենը խոստացել է հանրաքվե անցկացնել երկրում, եթե իր կուսակցությունը հաղթի 2017 թ.-ի ֆրանսիական ընտրություններում:

«Ֆրանսիացիները ծարավ են ազատության և ինքնիշխանության: Նրանք ապստամբություն են սկսել՝ ընդդեմ ԵՄ-ի», - հայտարարել է Լը Պենը:

Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան իր հերթին զգուշացրել է, որ եթե բրիտանացիները որոշեն հեռանալ ԵՄ-ից, Չեխիան սիրով հետևելու է նրանց օրինակին:

Նմանատիպ հայտարարություններ են  հնչել նաև Սկանդինավյան երկրներում: Այսպես, Շվեդիան, Ֆինլանդիան և Դանիան նույնպես ձգտում են հետևել բրիտանական օրինակին և հանրաքվե անցկացնել:

Բանը հասել էր նրան, որ Ֆինլանդիայի խորհրդարանն անգամ քննարկեց, թե արդյոք երկիրը պետք է դուրս գա եվրոպական միասնական արժույթի գոտուց: Բանավեճը հաջորդել էր համապատասխան հանրագրին, որի տակ ստորագրել էին ավելի քան 50000 ֆիններ: Իհարկե, երկիրն այդպես էլ դուրս չեկավ եվրագոտուց, սակայն ստորագրությունների թիվը ցույց տվեց, որ  երկրի տնտեսական վիճակի հետ կապված կա ուժեղ հանրային դժգոհություն:

Ինչևէ, եվրոպական առաջնորդների ու հաստատությունների, ինչպես նաև բազմաթիվ փորձագետների շրջանում կա մի վստահ համոզմունք, որ հնարավոր «Brexit»-ը վնասակար կլինի ամբողջ Եվրոպայի համար, քանի որ ԵՄ բոլոր ազգայնական կուսակցություններն առիթից օգտվելով կմեկնարկեն իրենց սեփական քարոզարշավները՝ հանուն ազատության ու անկախության, և բացառված չէ, որ մեծ հաջողությունների կհասնեն: Ուստի Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրոպական միությունից իսկապես կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ և մեծ արագությամբ տարածվել մնացած անդամ-պետությունների վրա:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: