ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրիլյան իրադարձություններով պայմանավորված՝ ԼՂՀ կառավարությունն առաջարկել է օրենսդրական մի շարք նախաձեռնություններ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ՝ հունիսի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջից:

Նիստին գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով:

Կառավարության կողմից լրացում է առաջարկվել ««Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և ««Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում` ապրիլյան իրադարձություններով պայմանավորված: Վերջին ամիսների ընթացքում, հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված, տնտեսության ոչ բոլոր ճյուղերն են աշխատում ամբողջ ծավալով, ինչի հետևանքով սահմանված հաստատագրված և արտոնագրային վճարները համարժեք չեն ակնկալվող եկամուտների մեծությանը, այնինչ դրանք վճարվում են անկախ հարկ վճարողի կողմից ստացված փաստացի եկամտի մեծությունից: Նախագծերի փաթեթով առաջարկվում է 2016 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար նվազեցնել հաստատագրված և արտոնագրային վճարների չափերը` շրջաններում կիրառելով 0.3, իսկ Ստեփանակերտ քաղաքում՝ 0.6 նվազեցվող գործակից: Այս արտոնությունից կօգտվի 1500 հարկատու :

Նույն նպատակն է հետապնդում նաև ««Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկի և վարկային կազմակերպության կողմից պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկերի և դեբիտորական պարտքերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները (կամ դրանց մի մասը) 2016 թվականի ընթացքում զիջելու (կամ ներելու) դեպքում` այդ գումարների չափով նվազեցնել բանկի (վարկային կազմակերպության) տվյալ տարվա համախառն եկամուտը:

««Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծի առաջարկը պայմանավորված է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների կամ կամավորականների ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությամբ: Գործող օրենսդրության համաձայն` վարկառուի մահվան դեպքում, վերջինիս իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` վարկային պայմանագրից բխող, նույն ծավալով փոխանցվում են նրա ժառանգներին: Նոր նախագծով առաջարկվում է նրանց ազատել վարկային պարտավորություններից, քանի որ ԼՂՀ-ում գործող մի շարք բանկեր պատրաստակամություն են հայտնել ներել զոհված զինծառայողների և կամավորականների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների վարկի գումարները` դրանք չպահանջելով երաշխավորներից կամ ժառանգությունն ընդունած ժառանգներից:

«Սնանկության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և ««Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթի նորմերը կոչված են լուծելու այն հիմնական խնդրահարույց հարցերը, որոնց կարգավորման անհրաժեշտությունը բխում է ստեղծված տնտեսական վիճակից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: