ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 001,02 դրամ ԱՐԾԱԹ - 261,8 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 051,63 դրամ

ԵՄ-Մեծ Բրիտանիա ապահարզանի նկատմամբ ԵՄ շտապողականությունը տնտեսական հիմքեր ունի

Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեն անկանխատեսելի էր ինչպես գրանցված արդյունքների, այնպես էլ դրանից հետո եվրոպական շուկաներում առաջացած անկումների և առհասարակ արձագանքների մասով: Վերջիններիս թվում, հատկապես, մեծ ուշադրության են արժանի Եվրախորհրդարանի կողմից հնչած կոչերն՝ արագացնել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու բյուրոկրատական բոլոր ընթացակարգները։ Ի՞նչն է Եվրամիության նման շտապողականության պատճառը: Հասկանալու համար հարկավոր է դիտարկել՝ մինչ հանրաքվեի անցկացումը և հանրաքվեից հետո ընկած ժամանակաշրջանի խնդիրները:

Այն, որ Մեծ Բրիտանիան մշտապես եղել է ԵՄ «ամենաանկախ» անդամներից մեկը, հայտնի է բոլորին: Այդ «անկախությունը» պարբերաբար տարբեր գագաթաժողովներին դրսևորվել է համաեվրոպական խնդիրներին վերաբերյալ միասնական որոշումների ընդունման գոծընթացում և Միացյալ թագավորության կողմից դրանց խոչընդոտման տեսքով։ Մեծ Բրիտանիայի կողմից նման վարքի ականատես եղանք դեռևս 2009-ից հետո ընկած ժամանակաշրջանում, երբ եվրոպական այսպես կոչված «խնդրահարույց» երկրներից դեռևս միայն Հունաստանի հարցն էր օրակարգում, որին օժանդակության տարբեր ծրագրերին մշտապես դեմ էր հանդես գալիս Մեծ Բրիտանիան: Բավական աղմկահարույց հայտարարություններով հանդես եկավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը նաև ընդամենը մեկ տարի առաջ՝ հայտարարելով, որ ԵՄ ոչ բոլոր անդամ երկրների քաղաքացիներն ազատ ելումուտի իրավունք ունեն Մեծ Բրիտանիա: Քեմերոնն այդ ժամանակ հայտարարեց, որ ազատ տեղաշարժի իրավունք կունենան ԵՄ անդամ այն երկրների քաղաքացիները միայն, որոնց տնտեսությունը բրիտանական տնտեսության հետ միևնույն մակարդակի վրա է գտնվում։ Այդպիսով, Քեմերոնը խախտեց՝ ԵՄ որդեգրած համընդհանուր քաղաքականությունը:

Բացի այդ, մեկ անգամ չէ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել այն մասին, որ Մեծ Բրիտանիան չի պատրաստվում ԵՄ հետ ավելի ինտեգրված քաղաքականություն վարել և մեկ անգամ չէ, որ կոչ է արել այնպիսի օրինագիծ մշակել, որով ԵՄ անդամ-երկրներին հնարավորություն կտրվեր չընթանալ միևնույն հարկային կամ այլ քաղաքական կուրսով, որը հաստատվում էր եվրոպական վերպետական մարմինների կողմից:

Սա մինչ հանրաքվեն տիրող իրավիճակի մասին: Ինչ վերաբերում է դրանից հետոյին, ապա դեռ ընթացքի մեջ է եվրոյի դիրքերի թուլացման գործընթացը, եվրոպական ինդեքսներն են անկում ապրել, այսինքն ԵՄ համախառն տնտեսության կրած վնասներն ակնհայտ են: Եվ սա դեռ գործընթացի սկիզբն է։ Վնասներն ավելի տեսանելի կլինեն, երբ սկսվի բրիտանական կապիտալի՝ ԵՄ-ից դուրս գալու հավանական գործընթացը, պայմանավորված Եվրամիություն աշխատելու համար այսուհետ բրիտանական ընկերությունների համար համաեվրոպական միասնական արտոնությունների դադարեցումը: Մինչդեռ ներկա դրությամբ ֆինանսական շուկաները շոկային ազդեցության են ենթարկվում, որը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Մեծ Բրիտանիան դե-յուրե համարվում է ԵՄ անդամ: Չի բացառվում, որ Եվրամիության շտապողականությունը՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ կապված պայմանավորված լինի հենց այս հանգամանքով:

Մյուս կողմից, սակայն, այս շտապողականությունն ունի քաղաքական տարրեր: Մասնավորապես, մի կողմից ցուցադրելու, որ այնուամենայնիվ կար նման կանխատեսում, և արդեն իսկ մշակված քաղաքականություն ներկա իրավիճակի համար, ինչն ի դեպ չի բացառվում։ Բացի այդ այդ կերպ ԵՄ-ն գուցե ձգտում է ցույց տալ իր կայունությունն ու թեկուզ Մեծ Բրիտանիայի նման մեծ տնտեսության կորստի պարագայում իր բարձր կազմակերպվածությունը, սակայն ԵՄ ներսում տիրող տրամադրությունները կարծես հակռակն են ապացուցում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 8 կմ/ժ
30 C°
 
20°  33° 
25.08.2019
20°  33° 
26.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը