ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրավիճակը ԵՄ-ում Brexit-ից հետո

www.tnp.no

Եվրախորհրդարանն այսօր՝ հունիսի 28-ին արտահերթ ժողով է անցկացնում կապված Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյուքների հետ: Նիստին, որին մասնակցում են նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ու ԵՄ Խորհրդի ներկայացուցիչները, քննարկվելու է Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև «ապահարզանի պայմանների» համաձայնեցման գործընթացը։

Այդուհանդերձ, քվեարկության արդյունքներով առաջին հայտարարությունները հաստատում են, որ այն դարձել է լուրջ «քաղաքական երկրաշարժ» և խոստանում է արմատական փոփոխություններ ինչպես Միացյալ Թագավորությունում, այնպես էլ ողջ ԵՄ-ում։

Այսպես, Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը համարում է, որ նման հանրաքվե պետք է անցկացվի նաև Ֆրանսիայում։ Ազգայնական Լը Պենը խոստացել է անձամբ դա կազմակերպել, եթե իր կուսակցությունը հաղթի 2017 թ.-ի ֆրանսիական ընտրություններում:

Նիդեռլանդների Ազատության կուսակցության ղեկավար Հերթ Վիլդերսն իր հերթին կոչ է արել երկրում համանման քվեարկություն անցկացնել։ «Մենք ցանկանում ենք անձամբ կրել պատասխանատվությունը մեր երկրի, մեր փողերի, մեր սահմանների և մեր միգրացիոն քաղաքականության համար»,- ասել է նա։

Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան ևս զգուշացրել է, որ բացառված չէ՝ Չեխիան ևս հետևի բրիտանացիների օրինակին:

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին Brexit-ը համարել է այն կարևոր ազդանշանը, որ «ԵՄ հայեցակարգը փոփոխություններ է պահանջում»։

Իսկ Գերմանիայի Բունդեսթագն արտակարգ նիստ է հրավիրել Մեծ Բրիտանիայի հանրաքվեի՝ ԵՄ-ի անդամակցության հարցով արդյունքների վերաբերյալ, հայտարարել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ֆոլկեր Կաուդերը: Նա նշել է, որ բրիտանացիների որոշումն ափսոսանք է հարուցում, ու դրա հետ կապված՝ Եվրոպայում խնդիրները խորանալու են:

Եվ իսկապես, թե՛ եվրոպական առաջնորդների, թե՛ բազմաթիվ փորձագետների շրջանում համոզմունք, որ «Brexit»-ը վնասակար կլինի ամբողջ Եվրոպայի համար, քանի որ ԵՄ բոլոր ազգայնական կուսակցություններն առիթից օգտվելով կմեկնարկեն իրենց սեփական քարոզարշավները՝ հանուն ազատության ու անկախության, և բացառված չէ, որ մեծ հաջողությունների կհասնեն:

Ուստի Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրոպական միությունից իսկապես կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ և մեծ արագությամբ տարածվել մնացած անդամ-պետությունների վրա:

Նման հեռանկարով շատ խիստ մտահոգված են ԵՄ ղեկավար մարմինները, ովքեր փորձում են որոշ քայլեր ձեռնարկել ստեղծված խուճապը հանդարտեցնելու և իրավիճակից ավելի ուժեղ դուրս գալու համար: Հնարավոր քայլերը քննարկելու և օպտիմալ տարբերակներ մտածելու համար մոտակա օրերին ԵՄ-ն իր առաջնորդների հատուկ գագաթաժողով է անցկացնելու, որին առաջին անգամ պատմության մեջ Մեծ Բրիտանիան չի մասնակցի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: