ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստան-Թուրքիա. ի՞նչ տարաձայնություններ պետք է հաղթահարեն կողմերը

georgiosprotopapas.wordpress.com

Այսօր Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների բանակցությունների արդյուքնում կողմերին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումներն ահաբեկչության դեմ պայքարի հարցում: Մասնավորապես նշվում է, որ հարթվել են տարաձայնությունները՝ կապված այն հարցի հետ, թե ում պետք է համարել ահաբեկիչ Սիրիայում: Լավրովի խոսքերով, Թուրքիան համաձայնել է, որ ընդդիմությունը պետք է հեռանա ահաբեկիչների դիրքերից, հակառակ դեպքում նրանք դիտարկվելու են որպես ահաբեկիչների համախոհներ:

Սակայն հարկ է նշել, որ մերձավորարևելյան քաղաքականության և, մասնավորապես, սիրիական հակամարտության հարցում Թուրքիայի և Ռուսաստանի միջև հակասություններն այսքանով չավարտվեցին: Կողմերն այս հարցում միանգամայն հակադիր ճամբարներում են հանդես գալիս. Թուրքիան պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ հրաժարականը, հովանավորում է սիրիական զինված ընդդիմությանը, որոշ պնդումների համաձայն համագործակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, ինչպես նաև պահանջում է միջոցներ ձեռնարկել Սիրիայի քրդերի դեմ: Ռուսաստանն, իր հերթին, պնդում է, որ Ասադի ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը, ռազմական աջակցություն է ցուցաբերում կառավարական զորքերին, համագործակցում է Սիրիայի քրդերի դեմ:

Երկու երկրների միջև տարաձայնություններ կան նաև Ղրիմի թաթարների հարցում: Թուրքիան Ռուսաստանի Ղրիմի միացումից հետո ստանձնել է Ղրիմի թաթարների պաշտպանի դերը: Ավելին, Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին և հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանությամբ, ինչը, բնականաբար, չի կարող դուր գալ Մոսկվային:

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում ավելի առաջնային է տնտեսական համագործակցությունը, քան քաղաքականը:

Այսպես, Թուրքիան մինչ ճգնաժամը մեծությամբ Ռուսաստանի 5-րդ առևտրային գործընկերն էր: Միևնույն ժամանակ, Ռուսաստանն ապահովում է Թուրքիայի գազի պահանջարկի 60 տոկոսը: Երկու երկրների միջև ապարանքաշրջանառությունը վերջին տարիներին գերազանցել է 40 մլրդ դոլարը: Կողմերը նաև համատեղ լուրջ նախագծեր են իրականացնում՝ մասնավորապես էներգետիկ ոլորտում: Սակայն հարկ է նշել, որ այստեղ ևս Մոսկվայի և Անկարայի միջև համագործակցությունը հարթ չէ. մոտ մեկ տարվա բանակցություններից հետո կողմերը չկարողացան համաձայնության գալ Թուրքիայի տրվելիք ռուսական գազի գնի զեղջի շուրջ և արդյունքում չկարողացան սկսել Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը:

Այսպիսով, ռուս-թուրքական հարաբերություններում նույնիսկ մինչ Սու-24-ի ճգնաժամը խոսել դասական ռազմավարական-գործընկերային հարաբերությունների մասին, դժվար էր, իսկ Սու-24-ի միջադեպից հետո էլ ավելի բարդ  դարձել: Սակայն  Ռուսաստանը և Թուրքիան չեն կարող խուսափել համագործակցությունից, քանի որ, ինչպես ցույց տվեցին վերջին ամիսների զարգացումները, դա կարող է տարածաշրջանի համար լուրջ հետևանքներ ունենալ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: