ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շվեյցարիան մտադիր է Ղարաբաղյան կարգավորման նոր ձևաչափ ստեղծել

APA

Թբիլիսիում շարունակվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 25-րդ նստաշրջանը, որի շրջանակներում նախօերին՝ հուլիսի 3-ին, կայացել է Վեհաժողովում Շվեյցարիայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների անդամների հանդիպումը: Հանդիպման նախաձեռնությամբ հանդես է եկել վեհաժողովում Շվեյցարիայի պատվիրակության ղեկավար Ֆիլիպո Լոմբարդին:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են կազմակերպչական հարցեր և մոտեցումներ կապված նոյեմբերի կեսերին Շվեյցարայում նշված պատվիրակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ սեմինարի անցկացման հետ: Նախատեսվում է, որ սեմինարի ընթացքում խորհրդարանական դիվանագիտության շրջանակում և ազատ մթնոլորտում կքննարկվեն Հարավային Կովկասի կարևորագույն խնդիրները, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ նպատակ ունենալով կողմերի համար ընդունելի դրույթներ գտնել: Հայկական կողմը ողջունել է Շվեյցարիայի այս առաջարկությունը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ դա չի կարող դիտարկվել որպես բանակցային ձևաչափի փոփոխությանն ուղղված քայլ: «Ցանկացած դիվանագիտական քայլ, այս դեպքում՝ խորհրդարանական դիվանագիտություն, չպետք է վերածվի բանակցային նոր ձևաչափի, այլ նպաստի Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանակում տարվող աշխատանքին»,- հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի խոսքերը մեջ է բերում news.am: Միևնույն ժամանակ նշվում է, որ շվեյցարական կողմի այս առաջարկության կապակցությամբ հայկական կողմը բարձրացրել է հանդիպմանը ԼՂՀ խորհրդարանի ներկայացուցչի մասնակցության հարցըՇվեյցարական և վրացական պատվիրակությունները չեն մերժել առաջարկը, սակայն նշել են, որ այդ հարցի քննարկումը հնարավոր կլինի միայն Շվեյցարիայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև հանդիպումից հետո: Ինչպես Արցախը բանակցային գործընթացի մեջ ներառելու ցանկացած առաջարկի, ադրբեջանական կողմը այս առաջարկին ևս ընդդիմացել է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: