ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը 240-րդ անգամ նշում է իր Անկախության օրը

conservativeangle.com

Անկախության օրը ԱՄՆ-ի հիմնական պետական տոնն է, որը նշվում է Անկախության հռչակագրի (Declaration of Independence) ընդունման պատվին: 1776 թ. հուլիսի 4-ին 13 նահանգների ներկայացուցիչները Ֆիլադելֆիայի քաղաքական խորհրդում ստորագրեցին մի փաստաթուղթ, որը Միացյալ Նահանգները հռչակեց Բրիտանական թագավորությունից անկախ ու ինքնուրույն պետություն: Մեծ Բրիտանիայից անկախանալու անհրաժշտությունն ակնհայտ էր 1775 թ. ապրիլին հանուն Հյուսիսային Ամերիկայի (1775-1783) անկախության սկսված ռազմական գործողություններից հետո: 1776 թ. հունիսի 7-ին Մայցամաքային կոնգրեսի նիստում Վիրջինիայից պատվիրակ Ռիչարդ Հենրի Լին բանաձև մտցրեց, որտեղ ասվում էր, որ «Միացյալ գաղութները հանդիսանում են ու իրապես պետք է լինեն ազատ ու անկախ նահանգներ, որ նրանք ամբողջությամբ ազատվում են բրիտանական գահին հավատարմությունից, որ ցանկացած քաղաքական կապ նրանց ու Բրիտանական պետության միջև պետք է ամբողջությամբ խզվի»: Հունիսի 4-ին հռչակագրի` այդ հարցի շուրջ նախապատրաստման հարցով հավաքվում է կոմիտե՝ Թոմաս Ջեֆերսոնի, Ջոն Ադամսի, Բենջամին Ֆրանկլինի, Ռոջեր Շերմանի ու Ռոբերտ Լիվինգստոնի գլխավորությամբ: Հռչակագրի նախագծի կազմումը վստահվել էր կոմիտեի ղեկավար, Անկախության պատերազմի ազդեցիկ գործիչ Թոմաս Ջեֆերսոնին, ով 17 օր (հունիսի 11-28-ը) աշխատել է տեքստի վրա: Նրա նախագիծը՝ Ջոն Ադամսի ու Բենջամին Ֆրանկլինի թեթևակի խմբագրումներով, հունիսի 28-ին ներկայացվել է Միջմայրցամաքային կոնգրեսին: Հուլիսի 4-ին համաձայնեցված տեքստը միաձայն հավանության է արժանանում ու ստորագրվում կոնգրեսի նախագահ Ջոն Հենկոկի և քարտուղար Չառլզ Թոմսոնի կողմից ու բարձրաձայն ընթերցվում է  Մայրցամաքային կոնգրեսի շենքի մոտ հավաքված անձանց համար: Դա պատմության մեջ առաջին փաստաթուղթն էր, որը հռչակեց ժողովրդական ինքնիշխանության սկզբունքները՝ որպես պետական կառույցի հիմքեր` հերքելով իշխանության աստվածային ծագումը: Անկախության հռչակագիրը հաստատում էր ժողովրդի` ապստամբության ու բռնապետական կառավարությունը գահընկեց անելու իրավունքը, հռչակում էր դեմոկրատիայի սկզբունքները` մարդկանց հավասարությունը: Ճակատագրի հեգնանքով, փաստաթղթի երկու հեղինակները` Թոմաս Ջեֆերսոնն ու Ջոն Ադամսը, մահացել են նույն օրը` 1826 թ. հուլիսի 4-ին, հռչակագրի ստորագրումից ուղիղ 50 տարի անց: 1870 թ. ԱՄՆ Կոնգրեսը հուլիսի 4-ը հայտարարեց պետական տոն:

Հուլիսի 4-ին Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում տոնակատարություններ են. շքերթներ, դիմակահանդեսներ, քաղաքական գործիչների ուղերձներ, համերգներ, ներկայացումներ, ինչպես նաև հրավառություն:

Ամերիկացիների մեծ մասն այդ օրը չի աշխատում: Մարդիկ զբոսախնջույքներ են կազմակերպում, հանգստանում են ընտանիքի և ընկերների հետ:

Ուղիղ կեսօրին բոլոր նահանգներում այսպես կոչված «միասնության հրավառություն» է կազմակերպվում:


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: