ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը մեծացնում է ՀՀ էներգետիկ դերակատարությունը տարածաշրջանում

Հայ-իրանական էներգետիկ համագործակցությունը թևակոխել է նոր փուլ: Այդ անցման մեկնարկը տրվեց դեռևս նախորդ տարի, երբ սկսվեցին թոթափվել Իրանի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցները: Դեռ այդ ժամանակ հայտնի դարձավ բացառապես իրանական կողմի ֆինանսավորմամբ Հայաստանում նոր հզորության էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի մասին, որով ենթադրվում էր, որ հայկական կողմն, իրանական ավելի շատ գազի դիմաց ավելի շատ էլեկտրաէներգիա կտա Իրանին: Այսօր արդեն Իրանի ազգային գազային ընկերության (NIGEC) գործադիր տնօրեն Ալի Ռեզա Քամելիի հայտարարության համաձայն դեպի Հայաստանի իրանական գազի ծավալները կեռապատկվեն: Հասկանալի է, որ խոսքը ՀՀ-Իրան էներգետիկ համագործակցության խորացմանն է առնչվում, ինչը դրական ազդեցություն կունենա ՀՀ համար մի քանի առումով:

Նախ, Հայաստանը կդառնա տարածաշրջանում որոշակի էներգետիկ դերակատարում ունեցող երկիր, ինչը լրացուցիչ անվտանգության երաշխիքներ կարող է ստեղծել մեր երկրի համար: Այստեղ պետք է նշել, որ խոսքը ոչ միայն ՀՀ-Իրան համագործակցության մասին է: Հայտնի է, որ Հայաստանը մեծ հավակնություններ ունի դառնալու Իրան-Վրաստան էներգետիկ տարանցման երկիր: Խոսքը կրկին իրանական ազգային ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելիի հայտարարության մասին է, համաձայն որի, Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածություն ունեն ՀՀ տարածքով իրանական գազը Վրաստան արտահանելու մասին, ինչի արդյունքում, նախատեսվում է, որ հայ-իրանական գազամուղը կշահագործվի ամբողջ ծավալով: Չի բացառվում, որ այս պայմանավորվածությունը մասն է հանդիսանում նախորդ տարվա դեկտեմբերի Երևանում կայացած քառակողմ բանակցությունների արդյունքի, որով հայտարարվեց Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան քառակողմ էներգետիկ միջանցք ստեղծելու մասին որոշումը: Այսինքն ըստ էության, կարելի է ասել, որ տարածաշրջանում ՀՀ էներգետիկ դերակատարությունը մեծանում է:

Վերոնշյալը թերևս ավելի հեռու ապագայի հարցեր են, որոնք, սակայն, առնչություն ունեն այսօրվա հայ-իրանական էներգետիկ կապերի ակտիվացման հետ: Ինչ վերաբերում է իրանական գազի ծավալների առաջիկա եռապատկմանն, ապա դա ուղղակի կապ ունի Իրան-Հայաստանի էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման հետ, որի  կառուցումից հետո երկու երկրի միջև էլեկտրականության փոխանակումը 300 Մվտ-ից կավելանա մինչև 1000 Մվտ-ի: Այսինքն էլեկտրաէներգիայի փոխանակման աճը ևս նախատեսվում է եռապատկել:

Որպես ամփոփում պետք է նշել, որ Իրանի հետ էներգետիկ ոլորտի ցանկացած զարգացում պետք է դիտարկել միմիայն, որպես դրական տեղաշարժ, ոչ միայն անվտանգության և երկու երկրների միջև առկա համագործակցության խորացման տեսանկյունից, այլ նաև՝ Հայաստանի համար էներգետիկ այլընտրանքի ամրապնդման, որքան էլ որ այդ այլընտրանքն այսօր չգործի ուղղակի ի շահ սպառողի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: