ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահ Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի անցկացումն Արցախում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին ու երկու կառույցների մի խումբ ներկայացուցիչների, հայտնում են ԼՂՀ Նախագահի պաշտոնական կայքից:

Քննարկվել են 2019 թվականին Արցախում տեղի ունենալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի անցկացումն Արցախում մարզամշակութային կյանքի զարգացման և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման տեսանկյուններից՝ ընդգծելով, որ կարվի հնարավորը խաղերը ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:

Հանդիպմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: