ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Brexit-ից հետո Բրիտանիան բաց կլինի բիզնեսի համար

polit.ru

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը կարծում է, որ Եվրոպական միությունից դուրս գալուց հետո պետությունն ավելի բաց կլինի բիզնեսի համար և կարող է ինքնուրույն որոշել իր առևտրային քաղաքականությունը: Այդ մասին The Wall Street Journal-ի իր հոդվածում գրել է նախարարը, հաղորդում է gazeta.ru-ն:

«Մենք ԵՄ-ում հանդես ենք եկել ազատ առևտրի օգտին, իսկ հիմա մտադիր ենք հանդես գալ դրանում ամբողջ աշխարհի մասշտաբով»,-գրել է Օսբորնը:

Նախարարը հերքել է այն տեսակետը, որ Brexit-ից հետո Բրիտանիան ավելի քիչ կներգրավվի համաշխարհային տնտեսության մեջ: Ընդհակահառակը, նա համոզված է, որ հիմա Միացյալ Թագավորությունը կկենտրոնանա արտաքին կապերի և գլոբալ գործընթացների վրա, նա հնարավորություն կստանա կապերը ամրապնդել ամբողջ աշխարհի ընկերների և դաշնակիցների հետ:

Նրա կարծիքով պետք է սկսել Հյուսիսային Ամերիկայի հետ սերտ տնտեսական կապերից:
Օսբորնն արդեն բանակցություններ է վարել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի հետ՝ առևտրային կապերի ամրապնդման հետ կապված, իսկ այս շաբաթ նա մտադիր է հանդիպել ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուրի հետ:

Օսբորնը նաև գրում է, ազգային ենթակառուցվածքներում ներդրումների ներգրավվածության և խոշոր քաղաքներից դուրս աշխատատեղեր բացելու անհրաժեշտության մասին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ նա հայտարարել էր, որ քվեարկության հետ կապված երկրի տնտեսությունը կարող է ցնցումային ալիքներ ապրել: Նրա խոսքով՝ ներկա պահին երկրի դիրքորոշումն ավելի լավն է, քան 2008-ի ճգնաժամի սկզբին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: