ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթովպիայում հպարտ են այն ներդրումով, որ դարեր շարունակ հայերն ունեցել են երկրում

president.am

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրում Աբայ Թեշոմեն (նստավայրը՝ Մոսկվա):

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նա իր մասնագիտական գիտելիքներն ու եռանդը լավագույնս կծառայեցնի Հայաստանի և Եթովպիայի միջև կապերի խորացման ու ամրապնդման գործին:

Անդրադառնալով հայ և եթովպացի ժողովուրդների պատմական առնչություններին՝ Նախագահն ընդգծել է, որ դեռևս 7-րդ դարում կազմավորված Եթովպիայի հայ համայնքն իր նշանակալի ավանդն է ունեցել երկրի հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքում, և երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր հիմք է մեր օրերում միջպետական հարաբերությունները զարգացնելու համար:

Դեսպան Թեշոմեն նշել է, որ Եթովպիայում, իսկապես, շատ հպարտ են այն ներդրումով, որ դարեր շարունակ հայերն ունեցել են երկրում: Նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններ զարգացնելուց բացի, երկու երկրները հաջողությամբ համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում: Եթովպիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ Աֆրիկյան տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և համագործակցության զարգացման հարցերում իր երկրի ներդրումը բարձր գնահատելու համար և գոհունակությամբ նշել, որ Եթովպիան ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի և միջազգային այլ խաղաղապահ առաքելություններում:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստանի և Եթովպիայի միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական կապերի ակտիվացման, արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդատվությունների անցկացման մեխանիզմի ներդրման հարցերը: Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: