ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ սպառողը կօգտվի իրանական այլընտրաքային գազից

Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ Իրանի ազգային գազային ընկերության (NIGEC) գործադիր տնօրեն Ալի Ռեզա Քամելիի հայտարարության համաձայն, դեպի Հայաստանի իրանական գազի ծավալները կեռապատկվեն: Չնայած գազի ներհոսքի ծավալների այդ ավելացումը պայմանավորված է հայ-իրանական էներգետիկ համագործակցութան խորացման, մասնավորապես Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների աճով, ինչին «Արմեդիա» ՏՎԳ-ն նախկինում անդրադարձել է, ավելի մեծ ծավալների իրանական գազի մուտքը Հայաստան  պետք չէ դիտարկել միայն այդ համատեքստում: Դեռևս նշված նյութում կար ակնարկ, որ իրանական այլընտրանքային գազը տնտեսապես շահավետ է ՀՀ համար, անգամ եթե այդ այլընտրանքն այսօր չգործի ուղղակի ի շահ սպառողի: Նկատի էր առնվում այնպիսի ֆորս մաժորային իրավիճակները, որոնք կարող են կապված լինել որևէ տնտեսական կամ քաղաքական իրադարձության հետ, որի արդյունքում դեպի Հայաստան ներմուծող գազի «ծորակը» կարող է փակվել: Կանխատեսումները տեղին էին, իրադարձությունը երկար սպասեցնել չտվեց:

Երկու օր առաջ՝ հուլիսի 11-ին պարզ դարձավ, որ ՀՀ ներմուծվող գազի մատակարարումը մեկ ամսով կդադարեցվի Վրաստանի սահմանին առկա տեխնիկական ինչ-ինչ հարցերի պատճառով: Այդ կապակցությամբ երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ աշխատանքային հետախոսազրույցի ընթացքում դիմել է Հայաստան ներմուծվող գազի ծավալներն ավելացնելու հարցով: Իրանական կողմի արձագանքը եղել է դրական:

Ստեղծված իրավիճակի մասին կարելի է տալ ընդհանուր բնութագրական. իրանական այլընտրանքային գազը կսպառվի Հայաստանի քաղաքացու կողմից: Սա նշանակում է, որ միանգամայն արդարացված են էներգետիկ ոլորտում հայ-իրանական  համագործակցության ընդլայնմանն ուղղված երկուստեք ջանքերն ի դեմս դեպի Հայաստան մատակարարվող գազի ծավալների մեծացման, չնայած, որ ներկրվող գազի ծավալների եռապատկումը առայժմ պայմանավորված է միայն ՀՀ-ից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների սպասվող ավելացման հետ:

Իրականում պետք չէ բացառել հայ-իրանական գազամուղի ամբողջական ծավալով շահարկման խնդիրը, առավել ևս հաշիվ առնելով, որ Բուլղարիան ու Իրանը դիտարկում են Հայաստանի և Վրաստանի տարածքով գազատրանսպորտային միջանցք ստեղծելու հնարավորությունը: Նմանատիպ միջանցքի ստեղծումը հայկական տնտեսությանը կբերի ոչ միայն տրանզիտային օգուտներ, այլև հնարավորություն հարկ եղած իրավիճակներում լայնածավալ սպառման նպատակով անխոչընդոտ օգտվել իրանական գազից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: