ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 768,27 դրամ ԱՐԾԱԹ - 231,74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 791,45 դրամ

Մահապատժի վերականգնումը լուրջ հետընթաց կլինի Թուրքիայի համար

Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը տապալվեց, սակայն այն, բնական է, չի կարող անհետևանք մնալ երկրի համար: Անկախ այն հանգամանքից, թե ում կողմից էր կազմակերպված, և թե որքանով էին իշխանությունները տեղյակ կամ անտեղյակ այդ ամենից, մի բան հստակ է՝ նման ցնցումից հետո Թուրքիայի հետընթացը շատ ուղղություններով անխուսափելի է: Ի թիվս այլնի՝ երկրում արդեն խոսվում է մահապատժի վերականգման անհրաժեշտության մասին, ինչը Թուրքիայի պարագայում միանշանակ իրավական հետընթաց է:

Թուրքիայում վերջին անգամ մահապատիժ կիրառվել է 1984 թվականին, իսկ վերացրել է 2004-ին N5218 իրավական ակտով Քրեական օրենսգրքում կատարած փոփոխությունների արդյունքում՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակներում: Աշխարհի շատ երկրներ վաղուց հրաժարվել են պատժի այս տեսակից, սակայն մահապատիժն այսօր դեռ գործում է մի շարք երկրներում: Ժամանակակից աշխարհում մահապատժի իրականցմանը նախորդում է բավական երկարատև դատական գործընթաց, որը որոշ դեպքերում կարող է ձգվել նույնիսկ տասնյակ տարիներ, և որը տալիս է դատավճիռը բողոքարկելու իրական հնարավորություններ: Սակայն այս ամենը զարգացած, ժողովրդավար երկրներում: Թուրքիայի դեպքը այլ է, ուր իրավիճակը մեծ հավանականությամբ կարող է նմանվել Չինաստանի կամ Հյուսիսային Կորեայի վիճակին, որտեղ մահապատժի են ենթարկվում այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսին, օրինակ, որսագողությունն է: Թուրքիան, կարծես, գնում է այս ճանապարհով:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի կարող հետաձգել ռազմական հեղաշրջումից հետո մահապատժի վերադարձը, քանի որ այդ է պահանջում Թուրքիայի ժողովուրդը: Իրականում ակնհայտ է, որ բոլորից շատ այդ է ցանկանում հենց ինքը՝ Էրդողանը, ով հետևողականորեն շարժվում է Թուրքիայում միանձյա բռնապետական ռեժիմի ամրապնդման ուղղությամբ: Մահապատժի առկայությունը երկրում ահուսարսափի մթնոլորտի պահանման ու այլախոհների հնարավոր անհնազանդութունները կանխելու գործուն մեխանիզմ է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Թուրքիայի պարագայում հաշված օրերի ընթացքում կավարտվեն դատական բոլոր գործընթացները՝ դե ֆակտո առանց բողոքարկման հնարավորության: Այս գործիքի միջոցով Էրդողանը կարճ ժամանակում կազատվի իր համար անցանկալի տարրերից: Ասվածի ապացույցն է նաև այն, որ Թուրքիայում հեղաշրջման տապալված փորձից հետո ձերբակալված անձանց ցուցակները նախապես էին կազմվել, և իշխանությունները միայն հարմար պահի էին սպասում նրանցից ազատվելու համար:

Ռազմական հեղաշրջման տապալումը ավելի ամրապնդեց Էրդողանի դիրքեր, իսկ մահապատժի առկայությունը հերթական գործիքն է դառնալու Էրդողանի ձեռքում՝ իր բռնապետական իշխանությունը ամրապնդելու գործում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 14 կմ/ժ
7 C°
 
  10° 
23.04.2019
  12° 
24.04.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք Դավիթ Տոնոյանի` «նոր պատերազմ` նոր տարածքներ» ձևաչափին: