ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տավուշի շրջանի Կողբ գյուղում Թումո կենտրոն կբացվի

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ու «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամն այսօր Փոխըմբռնման հուշագիր են կնքել Տավուշի մարզի՝ սահմանամերձ Կողբ գյուղում Թումո կենտրոն բացելու մասին:

Թումո կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, նախատեսվում է, որ կենտրոնի շինարարությունը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերին, իսկ ուսումնական գործընթացը կսկսի 2018 թվականին: Այն նախատեսված կլինի առնվազն 600 ուսանողի համար։ Կողբի Թումոյի ուսանող կկարողանան դառնալ 12-18 տարեկան պատանիները: Ուսումը կենտրոնում՝ ինչպես և բոլոր քաղաքների Թումոներում, անվճար կլինի:

Նախաձեռնությունը իրականություն կդառնա «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի և Սիմոնյան կրթական հիմնադրամի համագործակցության, ինչպես նաև արգենտինահայ բարերարներ Պողոս Էքսերցեանի, Գրիգոր Սիմսիրողլու, Նշան Դևեդջյանի և այլ բարեգործների աջակցության շնորհիվ:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անվճար արտադպրոցական ծրագիր է, որի շրջանակներում 12-ից 18 տարեկան հազարավոր պատանիներ ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու և իրենց ապագա ուղին կերտելու հմտություններ: Կենտրոնն ունի չորս հիմնական ոլորտ՝ անիմացիա, կայքերի մշակում, խաղերի ստեղծում և ֆիլմերի ստեղծում, ինչպես նաև ինը լրացուցիչ հմտություններ, ինչպիսիք են եռաչափ մոդելավորումը, ռոբոտաշինությունը, գրաֆիկական դիզայնը և այլն: Կենտրոնը գործում է Երևանում, Դիլիջանում, ինչպես նաև Գյումրիում և Ստեփանակերտում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: