ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում զինծառայող է վիրավորվել. ԼՂՀ ՊՆ

nkrmil.am

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 670 կրակոց:

Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում հունիսի 29-ին` ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. Հրաչ Վաղինակի Գևորգյանը: Նրա վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, պաշտպանության բանակի առաջապահ ուժերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: