ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինդոնեզիան մերժել է գյուլենական դպրոցները փակելու վերաբերյալ Թուրքիայի խնդրանքը

www.dailymail.co.uk

Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդին հայտարարել է, որ չնայած Թուրքիայի կողմից հնչեցված պաշտոնական կոչին, արդի իսլամի թուրք քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» շարժման առաջնորդ Ֆաթուլլահ Գյուլենի դպրոցները երկրում չեն փակվի: Այս մասին հայտնում է ինդոնեզական The Jakarta Post թերթը:

Մարսուդին Անկարային հիշեցրել է, որ Ջակարտան անփոփոխ հարգում է այլ երկրների օրենքներն ու ինքնիշխանությունը և ակնկալում է համանման վերաբերմունք նաև իր նկատմամբ:

Նա ընդգծել է, որ մերժումով է պատասխանել Ինդոնեզիայում գյուլենական 9 ուսումնական հաստատությունները փակելու վերաբերյալ Անկարայի պահանջին, որն իրեն էր փոխանցվել դիվանագիտական ուղիներով:

«Խորհրդակցություններ են անցկացվել Կրթության նախարարության հետ, այդ դպրոցների կողմից Ինդոնեզիայի օրենքների ոչ մի խախտում չի գրանցվել», -նշել է Մարսուդին:

Հակառակ Անկարայի կոչերին՝ գյուլենական դպրոցները փակելուց հրաժարվել են նաև Ղազախստանն ու Ղրղզստանը: Նշենք, որ մինչ այժմ Անկարայի հորդորով գյուլենական դպրոցներն իրենց երկրներում փակել են Ադրբեջանը և Սուդանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: