ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտին-Էրդողան նեղ կազմով հանդիպումը տևել է մոտ երկու ժամ

Sergey Guneev / RIA Novosti

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունները երկկողմ հարաբերություններում ճգնաժամից հետո առաջին հանդիպման շրջանակներում տևել են մոտ երկու ժամ: Այնուհետև կողմերը սկսել են ընդլայնված կազմով երկկողմ համագործակցության հարցերի քննարկումը, հայտնում  է РИА Новости-ն:

Նշվում է, որ ընդլայնված ձևաչափով բանակցություններում ռուսական կողմից մասնակցում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը, Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և Ռուսաստանի նախագահի՝ սիրիական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը:

Թուրքական պատվիրակությունը ներկայացնում են փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը, արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը: Հանդիպմանը մասնակցում են նաև Թուրքիայի գյուղատնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և տրանսպորտի նախարարները և Մոսկվայում Թուրքիայի դեսպանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: