ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սուլթանի և Ցարի հանդիպում. Արևմտյան մամուլի անդրադարձը Պուտին-Էրդողան հանդիպմանը

SERGEI KARPUKHIN/REUTERS

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումն իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում երկրում հեղաշրջման փորձից հետո առաջին ուղևորությունն էր դեպի արտերկիր, որն անմիջապես թոփ թեմա դարձավ միջազգային ԶԼՄ-ների համար:

Հանդիպման օրակարգում քննարկվում էր Սիրիան, հակաահաբեկչական համագործակցությունը, ինչպես նաև տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև՝ այդ թվում պատժամիջոցների վերացումը Ռուսաստանի կողմից, որոնք էապես ազդել էին թուրքական տնտեսության վրա:

«Հիմա երկու հարևաններն ու առևտրային գործընկերները պատրաստ են հաշտության, ինչին նպաստեց հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի Պուտինի արագավազ դատապարտումը», - գրում է ամերիկյան հեղինակավոր Washington Post-ը: - «Հակաարևմտյան տրամադրությունների ընդհանուր մթնոլորտի ներքո Էրդողանի ջերմ հարաբերությունները Ռուսաստանի հետ կարող են ամրապնդել Թուրքիայի օտարումն իր ավանդական դաշնակիցներից»:

«Դեռ շատ ժամանակ կպահանջվի հարաբերությունների բարելավման համար այն դառը վեճից հետո, երբ Պուտինը մեղադրեց Էրդողանին Ռուսաստանին  թիկունթից հարված հասցնելու և Իսլամական պետություն խմբավորման հետ ապօրինի նավթային առևտուր ունենալու մեջ», - իր հերթին կարծում է France 24-ի վերլուծաբանը:

Շատ կոպիտ և հեգնական հոդված է հրապարակել բրիտանական The Independent թերթը՝ Պուտին-Էրդողան հանդիպումն անվանելով Սուլթանի և Ցարի հանդիպում:

«Սուլթանը ճանապարհորդում է թագավորական նստավայրում մեծն ցարին տեսնելու: Սանկտ Պետերբուրգի թատրոնում պարտվողների և անհաջողակների ցանկը բավականին երկար է», - գրում է թերթը: - «Առաջին հերթին ԻՊ-ն ու մյուս բոլոր իսլամիստական ուժերը, որ այժմ կռվում են Սիրիայում, հանկարծ տեսնում են, որ իրենց զինող ամենահուսալի թիմակիցը միավորվել է իրենց առավել վայրագ թշնամու՝ ՌԴ ռազմաօդային ուժերի սեփականատիրոջ հետ»:

Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ հարաբերություններին, թուրք պաշտոնյաները ժխտում են, որ իրենք երես են թեքում Արևմտյան աշխարհից:

«Էրդողանի սրտաճմլիկ ուղևորությունը դեպի Ռուսաստան՝ մի երկիր, որը լավ հարաբերությունների մեջ չէ Արևմուտքի հետ մի շարք հարցերի պատճառով, ինչպիսին են Սիրիան և Ուկրաինան, կարող է Թուրքիայի դաշնակիցներին մտածելու տեղիք տալ», - հայտնում է CNN-ը: «Անկարայի հետ Արևմուտքի լարված հարաբերությունների պայմաններում Կրեմլը նաև հնարավորություն է ստանում «իշխել» ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա: Իսկ արևմտյան հանրության և ՆԱՏՕ-ի պառակտումը Ռուսաստանի նախագծած գերնպատակներից մեկն է», - գրում է ամերիկյան խոշորագույն լրատվամիջոցը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: