ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շուտով սեպտեմբերի 1-ն է. ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոցին (ԲԱՑԱՌԻԿ)

theodysseyonline.com

Երբ երեխան առաջին անգամ դպրոց է հաճախում, դա անշուշտ լուրջ և կարևոր իրադարձություն է նրա կյանքում։ Ինչպե՞ս կարելի է երեխային նախապատրաստել դպրոցին  և հատկապես առաջին սեպտեմբերի 1-ին։

Գիտության և կրթության օրվան ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցեց ուսուցչուհի, մանկավարժ Սուսաննա Բարսեղյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ կարող են անել ծնողները փոքրիկին դպրոցի հանդեպ ճիշտ տրամադրելու և գրագետ կերպով դեպի նոր կյանք ուղղորդելու համար:

«Սեպտեմբերի 1-ն առաջին դասարանցու համար յուրահատուկ մուտք է դեպի մի նոր, զարմանալի աշխարհ, որը կփոխի մինչ այդ նրա մոտ ձևավորած կարծիքը կյանքի և շրջակա միջավայրի մասին: Ցանկալի է երեխային նախապես տրամադրել դպրոց հաճախելուն։ Պատմե՛ք նրան, թե ինչ լավ է դպրոցական լինելը, կիսվե՛ք Ձեր սեփական դպրոցական վառ հուշերով, խանդավառություն առաջացրեք դպրոցի նկատմամբ», - խորհուրդ տվեց Սուսաննան: Փոքրիկներին անմիջապես գրավում են նոր պայուսակը, նկարազարդ գրքերը, զանազան տետրերն ու մատիտները: Այս ամենը նրանք ընկալում են իբրև խաղալիքներ, ուստի գունեղ գրենական պիտույքի շնորհիվ ծնողը կարող է մեծ հետաքրքրություն արթնացնել երեխայի մոտ դեպի դպրոցը:

Սակայն, ըստ ուսուցչուհու, երեխաներին մինչ դպրոց գնալը հարկավոր չէ ծանրաբեռնել ու հատուկ գրել-կարդալ սովորեցնել: Դպրոցական առօրյան այդ դեպքում կարող է սկսել ձանձրալի թվալ, իսկ դասընկերների նկատմամբ կարող է մեծամտություն առաջանալ, եթե երեխան նախապես տիրապետի դպրոցական ծրագրին:

«Հետագայում ծնողի անկեղծ հետաքրքրվածությունը երեխայի դպրոցական ձեռքբերումների կամ բարդությունների նկատմամբ,  ականջալուր լինելը նրա մանկական ուրախություններին կամ հոգսերին, կօգնեն երեխային ավելի ինքնավստահ զգալ»,- բացատրում է Սուսաննան: «Հաճախ խրախուսեք երեխային որևէ աշխատանք կատարելիս: Չէ՞ որ անպայման կգտնվի որևէ բան, որի համար արժե երեխային գովել։ Պատշաճ գովասանքն ու աջակցությունը կարող են բարձրացնել երեխայի ինքնագնահատականն ու նոր բարձունքների հասնելու ձգտումը»,- հավելում է նա:

Մանկավարժի խոսքերով՝ կտրականապես չի կարելի համեմատել երեխային ուրիշ երեխաների հետ, և անգամ սեփական ծնողի հետ, ով մանուկ հասակում գուցե և ավելի բարձր առաջադիմություն է ցույց տվել:

«Պետք է ընդունել, որ ամեն երեխա անհատ է և իրավունք ունի մյուսներից տարբերվել։ Բոլորովին պարտադիր չէ, որ երեխան դպրոցում այնպես սովորի, ինչպես իր ծնողն է ժամանակին սովորել», - եզրափակեց ուսուցչուհին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: