ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում սահմանափակել են արտարժույթի վաճառքը

Trend

Ադրբեջանի խոշորագույն բանկերը հանգստյան օրերին սահմանափակել կամ լիովին դադարեցրել են արտարժույթի վաճառքն` առանց պատճառը հրապարակելու: Առավելագույն գումարը, որ կարելի է փոխանակել Բաքվում, 500 դոլարն է, հայտնում է Bloomberg-ը:

Սահմանափակումների պատճառով աճել է արտարժույթի վաճառքը սև շուկայում, որտեղ դոլարի փոխարժեքը 1,7 մանաթ է: Ընդհանուր առմամբ, 2016 թվականի սկզբից մանաթն արժեզրկվել է 7 տոկոսով` դառնալով վատագույն արժույթներից մեկը նախկին ԽՍՀՄ-ում: Ավելի վատ ցուցանիշներ ունի միայն տաջիկական սոմոնին:

Նշվում է, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկն արդեն ծախսել է իր արժութային պահուստային ֆոնդի երկու երրորդը` փորձելով զսպել ազգային արժույթի արժեզրկումը նավթի գների անկման ֆոնին: Sofaz ինքնիշխան հիմնադրամն օգոստոսի կեսին միայն $50 մլն է առաջարկել բանկերին, մինչդեռ պահանջարկը կազմել է մոտ $600 մլն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    21 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: