Միգրացիա. վիճակագրությունն ու միգրացիոն հիմնական հոսքերը նախկին ԽՍՀՄ երկրներում

Անկախություն ձեռք բերելուց հետո վերջին 25 տարվա ընթացքում բոլոր նախկին խորհրդային հանրապետություններում էլ տարբեր պատճառներով արձանագրվել է արտագաղթ և բնակչության աճի անկում: Ստորև կներկայացնենք որոշ տվյալներ:
Ուկրաինայում վերջին մի քանի տարիներին լարված հակամարտության պատճառով է´լ ավելի են մեծացել միգրացիոն հոսքերը: Պետական վիճվարչության տվյալներով, միայն 2016թ. առաջին կիսամյակում բնակչության թվաքանակը պակասել է 87 հազարով, իսկ վերջին մեկուկես տարվա ընթացքում՝ 250 հազարով: Պաշտոնական տվյալներով, վերջին 25 տարվա ընթացքում Ուկրաինայի բնակչությունը նվազել է 9,4 միլիոնով (17,5%)՝ հասնելով 42,5 միլիոնի, սակայն, հաշվի առնելով հացի և էլեկտրականության սպառման դինամիկան, կարելի է ասել, որ երկրում մնացել է 36 մլն մարդ: Մոտակա տարիներին վերարտադրողական տարիքի երիտասարդ կանանց թիվը կկրճատվի 1,5 անգամ:
Բացի այդ, Ուկրաինան համաշխարհային լիդեր է հանդիսանում նաև քաղաքային բնակչության կրճատման տվյալներով: Վերջին տարիներին միլիոնանոց քաղաքի կարգավիճակը կորցրել են Դոնեցկը և Դնեպրոպետրովսկը: Ի դեպ, վերջինը, ՄԱԿ-ի տվյալներով, դարձել է մոլորակի ամենաարագ մեռնող խոշոր քաղաքը:
Մասնագետների գնահատականներով, այժմ Ուկրաինայի մոտ 5-6 մլն քաղաքացի գտնվում է արտասահմանում՝ գումար վաստակելու նպատակով: Հարցումները ցույց են տալիս, որ 18-29 տարեկանների 59%-ը պատրաստ է հեռանալ երկրից, իսկ 30-39 տարեկանների՝ 51,2%-ը:
Ժողովրդագրության հետ կապված խնդիրներ դիտվում են համարյա ողջ հետխորհրդային տարածությունում, սակայն ԵՄ-ին անդամակցած երկրներում զարգացման այս դինամիկան ավելի սուր է արտահայտված:
Եվ այսպես, ծայրահեղ իրավիճակ է Լիտվայում և Լատվիայում, որոնք անկախության տարիների ընթացքում կորցրել են իրենց բնակչության համապատասխանաբար 25%-ը և 30%-ը: ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով, այս երկու երկրները դեպոպուլյացիայի տեմպերով աշխարհում առաջատար են Ուկրաինայի և Լեսոտոյի հետ միասին: Նրանց ֆոնին մի փոքր լավ է Էստոնիայի վիճակը՝ 18%:
3 մլն բնակչություն ունեցող Մոլդովան կորցրել է իր 20%-ը:
Մեր հարևան Վրաստանի բնակչությունը 25 տարվա ընթացքում կրճատվել է ավելի քան 30%-ով (1,7 մլն մարդ) և այժմ կազմում է մոտ 3,7 մլն: 10 միլիոնանոց Ադրբեջանիբնակչությունը կրճատվել է 25%-ով, իսկ մեր ԵԱՏՄ գործընկեր 9,5 միլիոնանոց Բելառուսինը՝ մոտ 7 %:
25 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությունը միջին հաշվարկներով կրճատվել է 15%-ով:
Վիճակագրական տվյալների համաձայն, 1991-ին Հայաստանի բնակչությունը եղել է 3 528 304, 2011-ին՝ 2 964 802, 2016-ին՝ 3 022 866: Հայաստանից հիմնականում մեկնում են Ռուսաստան՝ սեզոնային աշխատանքների կամ մշտական բնակություն հաստատելու նպատակով: 2005-2008թթ.-ին միգրացիոն հոսքի 93-97%-ն ընկնում էր ՌԴ-ին, մնացածը մեկնում էին ԱՄՆ, Ուկրաինա և Թուրքիա:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիները հիմնականում գնում են «բախտ որոնելու» ԱՊՀ երկրներ, ինչը պայմանավորված է ավելի բարձր աշխատավարձով, առանց վիզայի ռեժիմով, ռուսերեն լեզվի իմացությամբ, նախկին խորհրդային գործնական և ազգակցական կապերի, տրանսպորտային ուղիների առկայությամբ, խորհրդային երկրների ճանաչելիությամբ:
Միգրանտների մեծ մասը մեկնում է Ռուսաստան, որը դարձել է մշտական և ժամանակավոր միգրանտների գլխավոր կենտրոն: ՌԴ վիճվարչության տվյալներով, միայն 1992-1999թթ. ընթացքում երկիր է ժամանել շուրջ 6մլն մարդ նախկին խորհրդային հանրապետություններից: Որպես ընդունող երկիր երկրորդ տեղում գտնվում է Ղազախստանը, հիմնականում Միջին Ասիայի մյուս հանրապետությունների համար:
Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով ադրբեջանցիները երրորդն են ուկրաինացիներից և ուզբեկներից հետո: Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական վարչության տվյալներով, այժմ Ռուսաստանում բնակվում է 2,5մլն ադրբեջանցի: Բացի Ռուսաստանից, Ադրբեջանի քաղաքացիները հիմականում մեկնում են նաև Թուրքիա, Վրաստան, Ղազախստան, Ուկրաինա:
Վերջին տարիներին ակտիվացել է ԱՊՀ եվրոպական մասի երկրների միգրանտների վերակողմնորոշումը ԱՊՀ սահմաններից դուրս: Ուկրաինացիները հիմնականում մեկնում են Լեհաստան, Գերմանիա, Իտալիա, Չեխիա, Սկանդինավյան երկրներ, ինչպես նաև ԱՄՆ և Կանադա: Մերձբալթյան երկրներից աշխատանքային միգրանտները հիմնականում մեկնում են Սկանդինավյան երկրներ, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա: Իսկ ՌԴ քաղաքացիները մեկնում են ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ֆինլանդիա:
ԵՄ երկրների մեջ ուկրաինացի աշխատանքային միգրանտների համար ամենալավ պայմաններ է ստեղծել Լեհաստանը, վերջերս էլ կառավարությունը հայտարարել է օտարերկրյա վարձու աշխատողների և լեհերի աշխատավարձերը հավասարեցնելու մտադրության մասին: Միայն 2014-2015թթ. կես միլիոնից ավելի ուկրաինացի ստացել է Լեհաստանում մշտական կամ ժամանակավոր կեցության թույլտվություն:
Նախկին խորհրդային հանրապետություններից ուղեղների և գաղափարների արտահոսքն արտասահման շարունակվում է, որոնց մեջ առաջին տեղերում են Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը:
-
23:49
Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ
-
23:27
Առավոտյան 08։00–ից Երևանում կմեկնարկեն անհնազանդության ակցիաները․ Իշխան Սաղաթելյան
-
22:33
Գերագույն Ռադան հավանություն է տվել Զելենսկիի կողմից փոփոխված Z և V խորհրդանիշներն արգելելու օրինագծին
-
21:52
Լեհաստանի նախագահն առաջարկել է Ուկրաինայի հետ բարիդրացիության նոր համաձայնագիր կնքել
-
21:42
Արցախի դրոշով երիտասարդ ներխուժեց ԵԱ-ի բացման արարողության բեմ, անվտանգության աշխատակիցները հեռացրին
-
21:16
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ մի շարք համաձայնագրերից
-
20:47
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
20:34
Վարչապետ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
-
18:33
Երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է․ Արցախի նախագահ
-
14:38
Արա Դարզի. լորդերի պալատի միակ հայը
-
14:11
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել
-
13:05
Փրկարարները որոնում են Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում անհետացած քաղաքացուն
-
12:04
Ադրբեջանական կրակոցները եղել են առավելապես այն դիրքերից, որոնք 1 տարուց ավելի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում․ Թաթոյան
-
10:14
Ինչ է «կապիկի ծաղիկը» և ինչպես է փոխանցվում մարդուն
-
08:42
Բլինքենը հայտարարել է Ղազախստանի համար հակառուսական պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելու մասին
-
00:45
Ստեփանակերտում տեղադրվել է Անդրեյ Սախարովի հուշարձանը
-
00:22
Թուրքիան կաջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ պայմանով
-
00:07
Բայդենը ստորագրել է Ուկրաինային 40 միլիարդ դոլար հատկացնելու մասին օրինագիծը
-
23:16
Վարչապետի աթոռը զավթածի կողմից որևէ համաձայնություն, որը ձեռք կբերվի այս օրերին, լեգիտիմ չէ․ Արթուր Վանեցյան
-
22:55
«Գազպրոմը» հաստատել է, որ դադարեցրել է Ռուսաստանից Ֆինլանդիա բնական գազի մատակարարումը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 26%
Քամի՝ 1,54 կմ/ժ