ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանում չեն բացառել Սահակաշվիլիի առնչությունը դեպի ՀՀ գազատարի պայթեցման փորձին

news-front.info

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն կարծում է, որ Ռուսաստան-Հայաստան գազամուղի հատվածի պայթեցումը հոկտեմբերին նախանշված խորհրդարանական ընտրություններից առաջ ձեռնտու կլիներ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին և նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը:

«Դժվար չէ կռահել, որ ընտրությունների շեմին իրավիճակի ապակայունացումը ձեռնտու է Սաակաշվիլիին ու իր կուսակցությանը: Ես չեմ կարող ուղղակիորեն մեղադրել նրանց ահաբեկչության նախապատրաստման համար, սակայն նրանց մոտ կարող էր այդպիսի ծրագիր ծնվել», - Կոբախիձեի խոսքեր մեջբերում է Интерфакс-ը:

Միևնույն ժամանակ, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին տեղին չի համարում Վրաստանի պետանվտանգության ծառայության ակնարկները, թե Վրաստանում պատրաստվող ահաբեկչությունն ինչ-որ կերպ կապված է Ուկրաինայի հետ: «Պետական անվտանգության ծառայության ակնարկները նշանակում են, որ ահաբեկչությունը կազմակերպել է Ուկրաինան: Գուցե կարելի էր մտածել նման բան հայտարարելուց առաջ: Եթե դուք կասկածում եք Միշային (Միխեիլ Սաակաշվիլի) և նրա կուսակցությանը, հարկավոր էր ասել, որ պարզում եք, թե արդյո՞ք դրա հետևում կանգնած է Միշան, այլ ոչ կասկածել Ուկրաինային»,- սոցցանցում գրել է Խիդաշելին:

Հիշեցնենք, օգոստոսի 22-ին Ռուսաստան-Հայաստան գազամուղը պայթեցնելու փորձ կազմակերպելու մեղադրանքով 7 անձ է ձերբակալվել: 


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: