ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրան-ՌԴ ռազմական համագործակցությունը շարունակվում է

ria.ru

Իրանական կառավարության Արտաքին կապերի և անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալլաէդին Բորուջերդին հայտարարել է Իրանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շարունակման մասին. Իրանը ՌԴ-ից գնել է «ՄԻ-17» ուղղաթիռներ և С-300 զենիթահրթիռային համակարգեր:  Այս մասին հաղորդում է ria.ru կայքը:

«ՌԴ և Իրանի միջև համագործակցությունը շարունակվում է, մեր զինված ուժերը շարունակում են ՌԴ-ից գնել «ՄԻ-17»  ուղղաթիռներ: Մենք ՌԴ-ից ստացել ենք նաև զենիթահրթիռային համակարգեր»,- Բորուջերդիի խոսքերը մեջբերում է Sputnik գործակալության լրագրողը:

Ներկա պահին Իրանում գրանցված են ռուսական արտադրության ավելի քան 50 ուղղաթիռներ: Ինչ վերաբում է С-300 զենիթահրթիռային համակարգերին, ապա դրանց վերաբերյալ պայմանագիրը երկու երկրների միջև կնքվել է 2007թ., սակայն դրա իրականացմանը խոչընդոտում էր ՄԱԿ-ի կողմից 2010թ. հունիսի 9-ին ընդունված  1929 բանաձևը, որով արգելք էր սահմանվում Իրանին ժամանակակից սպառազինության տրամադրումը, այդ թվում՝ հրթիռների ու հրթիռային  համակարգերի:

Նախորդ տարվա ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը հանեց դեպի Իրան С-300 համակարգերի մատակարարման արգելքը, ինչի արդյունքում նույն թվականի նոյեմբերին արդեն պայմանագիրը մտավ ուժի մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: