ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՊԵԿ-ը ամփոփել է պետական բյուջեի 8 ամիսների կատարողականը

lragir.am

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ս.թ. օգոստոս ամսվա և ընթացիկ տարվա ութ ամիսների պետական բյուջեի կատարողականը: 2016թ.-ի օգոստոս ամսին պետական բյուջե է հավաքագրվել ավելի քան 93 մլրդ դրամ հարկային եկամուտներ, հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի բաժինը:

2016թ.-ի ութ ամիսների արդյունքներով պետական բյուջե է հավաքագրվել 694.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի` 692.0 մլրդ դրամի
դիմաց: Ընդ որում, այս ցուցանիշը 3 մլրդ դրամով ավելի կլիներ, եթե չլիներ նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ ս.թ. նույն ժամանակահատվածի հարկային եկամուտների ավելի քան 3 մլրդ դրամ նվազումը: Ընթացիկ տարում պետական բյուջեի հարկային եկամուտների աճի տեմպի վրա ազդող հիմնական գործոններն են.
1.Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ներմուծումների ծավալների անկումը, ներմուծումների կառուցվածքի փոփոխությունը` հատկապես երրորդ երկրներից մարդատար ավտոմեքենաների ներմուծումների մասով:
2.Մի քանի խոշոր ոլորտներում, այդ թվում մետաղների միջազգային գների անկմամբ պայմանավորված մետաղական հանքերի և կապի ոլորտում նոր տեխնոլոգիաներով պայմանավորված շրջանառությունների անկման հետևանքով հարկային
եկամուտների նվազումները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: