ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Թուրքական հոսքը» կրկին օրակարգում է

news-front.info

ՌԴ-ն և Թուրքիան քննարկում են Թուրքիա-Հունաստան սահման «Թուրքական հոսք» գազամուղի դուրս գալու հնարավորությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը, հայտնում է РИА Новости-ն: «Այո, կան Թուրքիա-Հունաստան սահման գազամուղի դուրս գալու պլաններ»,- ասել է Միլերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կարող է «Թուրքական հոսքը» շարունակություն ունենալ դեպի Եվրոպա:

Հիշեցնենք, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների օգոստոսյան հանդիպման ժամանակ քննարկվել է «Թուրքական հոսքի» շինարարության վերսկսման հարցը: Կողմերը մասնավորապես որոշում էին կայացրել գազատարը կառուցել առնվազն Թուրքիայի տարածքում: Հաղորդվում է, որ «Հարավային հոսքի» կառուցման համար Անկարայի կողմից տրված բոլոր թույլտվությունները կգործեն «Թուրքական հոսքի» համար, որը նախատեսվում է շահագործման հանձնել ամենաուշը 2019 թվականին:

Նշենք, որ 2014 թվականի վերջին, երբ Մոսկվան հանդես եկավ «Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախաձեռնությամբ, նախատեսվում էր գազատարը շահագործման հանձնել 2016 թվականի դեկտեմբերին, սակայն մինչ այժմ կողմերին չէր հաջողվել գործնական պայմանավորվածություններ ձեռքբերել գազատարի շինարարությունը սկսելու համար: Այսպես, նախ հաղորդվում էր, որ գազատարի շինարարության մեկնարկին խոչընդոտում են թուրքական կողմին ռուսական գազի մատակարարումների զեղջի չափի մասին տարաձայնությունները. Անկարան պահանջում էր ավելի մեծ զեղջ, քան նախապես համաձայնեցված է եղել: Այնուհետև նշվում էր, որ կողմերին չի հաջողվում կնքել գազատարի շինարարության համար պահանջվող միջկառավարական համաձայնագիրը Թուրքիայում գործող ժամանակավոր կառավարության պատճառով, որը նման լուրջ որոշումներ չէր կարող ընդունել: Այնուհետև գազատարի կառուցման նախագիծը սառեցվեց՝ պայմանավորված Անկարայի կողմից Սիրիայում ռուսական ինքնաթիռ խոցելու հետևանքով ռուս-թուրքական հարաբերությունների վատացմամբ:

Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնին «Թուրքական հոսք» նախագծի իրագործումը կրկին հայտնվել է օրակարգում: Նշենք, որ և՛ տնտեսական, և՛ քաղաքական տեսանկյունից նախագիծը բավականին շահավետ է թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի համար: Այսպես, նախագիծը Մոսկվային հնարավորություն է տալիս ռուսական գազն արևմուտք հասցնել՝ Ուկրաինային շրջանցելով: Հիշեցնենք, որ «Թուրքական հոսքի»  նախաձեռնությամբ հանդես է եկել հենց Մոսկվան 2014 թվականի վերջին՝ կապված դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումը նախատեսող «Հարավային հոսք» նախագծից  Եվրապայի հրաժարումով, որը պայմանավորված էր ուկրաինական զարգացումներով:

Անկարան, իր հերթին, հաշվի առնելով էներգետիկ անվտանգության առաջնայնությունը համաշխարհային քաղաքական օրակարգում, հստակ գիտակցում է եվրոպացին գործընկերների հետ բանակցություններում «Թուրքական հոսքի» խաղաքարտը շահարկելու լայն հնարավորությունը:

Ավելացնենք, որ նախատեսվում է, որ 63 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազատարը հիմնականում կանցնի Սև ծովի հատակով: Նախատեսվում էր ռուսական գազը եվրոպացի սպառողին հասցնել Ռուսաստանից Թուրքիա, այնտեղից էլ Հունաստան, ապա՝ Սերբիա ձգվող խողովակաշարի միջոցով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: