ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախն ունեցել և շարունակում է ձեռք բերել նոր զինատեսակներ. Լևոն Մնացականյան

Արցախը ունեցել և շարունակում է ձեռք բերել նոր զինատեսակներ: Այդ մասին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ասել է ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Ապրիլյան գործողություններից հետո նորովի բացահայտեցինք և գնահատեցինք մեր ռազմարդյունաբերության ներուժը, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Չէի ցանկանա ծավալվել, բայց ասեմ, որ մենք ունենք միջոցներ և աշխատում ենք այդ ուղղությամբ, որ անակնկալի կբերենք հակառակորդին, անհրաժեշտության դեպքում խոցում կիրականացվի անհրաժեշտ ուղղություններում», - ասել է ՊԲ հրամանատարը:

Լևոն Մնացականյանը ընդգծել է՝ ապրիլյան պատերազմում ՊՆ-ն կատարել է իր առջև դրված խնդիրները: «Աստված մի արասցե, եթե նման գործողություններ վերսկսեն՝ ՊԲ-ն ի զորու է կատարել այն խնդիրները, որոնք դրված են իր առջև: Մի առիթով ասել եմ՝ բացի պաշտպանողական բնույթի գործողություններից կան այլ բնույթի գործողություններ, որ կստիպեն հակառակորդին զերծ մնալ իր մտադրություններից: Վստահեցնում եմ, որ ՊԲ-ն իր հզորությամբ, միջոցներով ի վիճակի է կատարելու ամեն կարգի խնդիր», - ասել է Լևոն Մնացականյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինման գործընթացին, ՊԲ հրամանատարի խոսքով, այն հսկողության տակ է: «Մենք հետևում ենք, թե ինչպիսի սպառազինություն է ձեռք բերում Ադրբեջանի ԶՈւ-ն, ինչ ուղղություններ է հնարավոր կիրառվի, դրանց բնութագրերն ինչպիսին են: Ըստ այդմ՝ մենք միջոցներ ենք ձեռնարկում, զորքերի պատրաստության որոշակի փոփոխություններ ենք իրականացնում», - ասել է Լևոն Մնացականյանը՝ նշելով, որ ապրիլյան գործողություններից հետո Ադրբեջանը նոր զինատեսակներ ձեռք չի բերել:

«Դրանից հետո նոր զինատեսակներ ձեռք չեն բերվել, ձեռք են բերվել նմուշներ՝ լրացնելու իրենց կորուստները, բայց ավելի հզոր միջոցներ դեռևս ձեռք չեն բերել», - ասել է ՊԲ հրամանատարը:

Սահմանին կուտակումներ չկան, հայկական զինուժը ուշադիր հետևում է հակառակորդի տեղաշարժին ասել է ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: «Եթե համեմատելու լինենք նախքան ապրիլյան գործողությունները և դրանից հետո՝ դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողություններ, ներթափանցման փորձեր, զինատեսակների կիրառումներ, իհարկե, այժմ ծավալներով անհամեմատ քիչ է, այժմ հիմնականում կիրառվում են դիպուկահար հրացաններ, խոշոր տրամաչափի հրացաններ և հրաձգային զենքեր», - ասել է Լևոն Մնացականյանը:

Ըստ ՊԲ հրամանատարի՝ ապրիլին Ադրբեջանը ձախողվել է, քանի որ հարձակման նման ծավալնրի դեպքում կատարել է մի փոքր ստորաբաժանման մարտական խնդիր: «Եթե դա գնահատենք ռազմական տեսանկյունից՝ ոչ այլ ինչ է, քան ձախողում. անցնել լայնածավալ հարձակման և ընդամենը տիրել մի քանի մետր խորության բոլոր ուղղություններում: Մենք հստակ գիտենք, որ իրենց կողմից կորուստները անհամեմատ շատ են, քան ներկայացվում են: Իրենց ԶԼՄ-ները հաղորդում են 30-ից քիչ ավելի կորուստ, բայց ադրբեջանական արտասահմանյան կայքերն արդեն ներկայացնում են 100-ից ավելի կորուստ: Մեզ մոտ չկա մի դեպք, որ ներկայացված չլինի, պարզաբանում տրված չլինի: Մարտական գործողությունների ընթացքում՝ ապրիլի 2-ից 5-ը, ՊԲ-ն տվել է 59 մարտական կորուստ, որն անհամեմատ քիչ է, քան ադրբեջանական կորուստները՝ հաշվի առնելով այն զինատեսակները, ծավալները, զինատեսակների կիրառման քանակը, էլիտար ստորաբաժանումները», - ասել է ՊԲ հրամանատարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: