ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 768,27 դրամ ԱՐԾԱԹ - 231,74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 791,45 դրամ

«Հայաստան Էքսպո»՝ հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես Իրանում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ 2016 թ. հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում անցկացվելու է հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես (Հայաստան Էքսպո), հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ցուցահանդեսը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, զբոսաշրջության զարգացմանը և առևտրական գործարքների դյուրացմանը: 

Ցուցահանդեսի բաժիններն են գյուղատնտեսական մթերքների վերամշակում, սննդի արտադրություն, բժշկական և դեղորայքային արտադրանք, շինարարություն, արդյունաբերություն, բանկային ոլորտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն, ադամանդագործություն, ապակու արտադրություն, տեքստիլ արդյունաբերություն, զբոսաշրջություն, տրանսպորտ և լոգիստիկա և այլ ոլորտներ: Դեռևս ընդունվում են ցուցահանդեսին մասնակցելու հայտեր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 14 կմ/ժ
7 C°
 
  10° 
23.04.2019
  12° 
24.04.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք Դավիթ Տոնոյանի` «նոր պատերազմ` նոր տարածքներ» ձևաչափին: