ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս են Թուրքիան և Գերմանիան փորձում հաղթահարել Ցեղասպանության մասին բանաձևը

2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևը, ինչից հետո բավական լարված փուլ սկսվեց Թուրքիայի և Գերմանիայի առանց այն էլ բարդ հարաբերություններում: Հասկանալի է, որ նրանց հարաբերություններում առկա լարվածությունը պայմանավորված էր ոչ միայն Բունդեսթագի ընդունած բանաձևով, այլ նաև երկկողմ օրակարգային մի շարք խնդրահարույց հարցերով, ինչպես նաև Թուրքիայում տիրող իրավիճակով: Այնուամենայնիվ, գերմանական Բունդեսթագի ընդունած բանաձևը Թուրքիայի և Եվրամիության միջև ընթացող միգրացիոն դժվարին  բանակցությունների ֆոնին բավական լուրջ հարված էր մի կողմից Թուրքիային, մյուս կողմից Թուրքիա-Գերմանիա կամ ընդհանրական Թուրքիա-ԵՄ հարաբերություններին: 

Ի պատասխան՝ Էրդողանը սպառնաց թուրք-գերմանական հարաբերությունների համար «լրջագույն հետևանքներով»: Անկարան, ի թիվս այլ գործողությունների, արգելեց գերմանացի օրենսդիրներին այցելել Ինջիրլիկ ավիաբազայում տեղակայված գերմանական զինված ուժերին, որոնք ներգրավված են ԻՊ-ի դեմ պայքարում: Որպես արգելանքը հանելու նախապայման՝ Անկարան պահանջում էր Բեռլինից իրեն հեռու պահել Բունդեսթագի ընդունած բանաձևից:

Ի վերջո, գտնվեց ցանկալի լուծումը, որն, ըստ էության, ընդունելի է երկու կողմերի համար էլ և երկուսին էլ թույլ է տալիս համապատասխան ձևակերպումներով պահել դեմքը:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայմնայերը հայտարարեց, որ Բունդեսթագն ազատ է արտահայտելու իր կարծիքը քաղաքական հարցերի շուրջ, բայց ամեն բանաձև չէ, որ իրավական պարտադիր ուժ ունի: Այնուհետև Շտայմնայերի հայտարարությունը կրկնեց գերմանական կառավարության խոսնակը՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևն իրավական ուժ չունի:

Սա հետքայլ կամ զիջում անվանելը, թերևս, ճիշտ չի լինի, բայց սա հենց այն ձևակերպումն է, որը թույլ տվեց Թուրքիայի արտգործնախարարին հայտարարել, որ գերմանացի օրենսդիրները կարող են այցելել Ինջիրլիք, քանի որ Բեռլինը բավարարել է Անկարայի պահանջը: Այս նույն ձևակերպումն է Բեռլինին թույլ տալիս պնդել, որ Գերմանիան իրեն հեռու չի պահում կամ չի օտարում Ցեղասպանության բանաձևից:

Ստացվում է, որ Գերմանիան, չհրաժարվելով սկզբունքորեն իր համար կարևոր որոշումից, միաժամանակ անհրաժեշտ ազդակ է հաղորդում Թուրքիային, ինչն էլ Անկարային մանևրելու և իր օգտին մեկնաբանելու հնարավորություն է տալիս:

Անգամ եթե Բունդեսթագի ընդունած բանաձևն իրավական ուժ չունի, նրա նշանակությունը թերագնահատել չի կարելի: Այն ոչ միայն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և ճանապարհ հարթում եվրոպական մյուս երկրների համար անելու նույնը, այլ նաև հնարավորություն է տալիս Եվրոպայում ապագա սերունդներին ճշմարիտ պատմություն սերմանել:  

Սա, թերևս, ամենակարևորն է:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: