ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Freedom House-ը Հայաստանը դասում է «մասնակի ազատ երկրների» շարքը

«Կոռուպցիան, սահմանադրական բարեփոխումներն ու անհանգիստ աշխարհաքաղաքական միջավայրը 2015 թ.-ին շարունակել են մարտահրավերներ նետել Հայաստանին»,- նշվում է Freedom House –ի ամենամյա զեկույցում, - «Նախագահ Սարգսյանը պաշտոնապես ներկայացրել է բարեփոխումների առաջարկը՝ Հայաստանի կիսանախագահական կառավարությունը խորհրդարանական համակարգով փոխակերպելու վերաբերյալ»:

Freedom House-ի «Աշխարհում ազատություն մասին-2016» զեկույցի համաձայն Հայաստանը «մասնակի ազատ» երկիր է: Այն 46 միավոր է հավաքել (ամենավատ ցուցանիշը 0-ն է, լավագույնը` 100-ը):

Քաղաքական և քաղաքացիական իրավունքները գնահատվում են 1-7 միավորի սանդղակով, որտեղ 1-ը առավելագույն ազատության ցուցիչն է, իսկ 7-ը` նվազագույն: Հայաստանը համապատասխանաբար ստացել է 4 և 5 միավոր:

Freedom House-ը 2015-ի ավարտին բնութագրել է Հայաստանը որպես համացանցում ազատ երկիր` 28 միավորով: Ավելի ուշ, 2016-ի ապրիլին, կազմակերպությունը ՀՀ-ն համարել է «անազատ» ԶԼՄ-ների իրավունքների տեսակետից:

«Աշխարհում ազատության մասին-2016» զեկույցը գնահատում է 2015թ. ազատության վիճակը 195 երկրում և 15 տարածքում, որոնք չունեն պետականություն:

Հարևան երկրներից Իրանը դասվել է անազատ երկրների թվին: Իսկ Վրաստանն ու Թուրքիան 64 և 53 ցուցանիշներով նույնպես կազմակերպության կողմից դասվել են «մասնակի ազատ» պետությունների շարքին:

Արևելյան գործընկերության մյուս երկրները՝ Ուկրաինան և Մոլդովան, իրենց 61 և 60 միավորներով, ևս դասվել են «մասնակի ազատ» պետությունների շարքին: Ռուսաստանն ու Բելառուսը դասվել են անազատ երկրների թվին:

Մեր հարևան Ադրբեջանը, ըստ «World 2016» զեկույցի, դասվել է ոչ ազատ երկրների շարքը, մամուլի ազատության 2016թ-ի ինդեքսով ևս Ադրբեջանը ճանաչվել է անազատ երկիր, մասամբ ազատ է ճանաչվել «Net 2016» զեկույցի շրջանակներում և ժողովրդավարության ցուցանիշի համար ստացել է 6,86  միավոր 1-7 բալանոց գնահատման համակարգում, որտեղ 7 միավորը հնարավոր ամենավատ գնահատականն է  ժողովրդավարության ասպարեզում ունեցած առաջընթացի համար:

Ադրբեջանում մինչև սահմանադրական հանրաքվեի անցկացումը նախատեսվող բողոքի հանրահավաքից առաջ 40 ակտիվիստների, բլոգերների ու ընդդիմադիր կուսակցականների ձերբակալության առթիվ  կազմակերպությունը հանդես է եկել հետևյալ դատապարտող հայտարարությամբ. 

«Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ  ազատ արձակի ու դադարեցնի ահաբեկել այդ մարդկանց, ովքեր ձգտում են իրացնել իրենց սահմանադրական իրավունքները»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: