ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 555,18 դրամ ԱՐԾԱԹ - 262,3 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 007,91 դրամ

Ադրբեջանական տնտեսության շուրջ ստեղծված հերթական պաթոսը բացահայտում է նախորդ ստերը

Ադրբեջանը շարունակում է բացասական վիճակագրություն ցուցադրել: Ըստ այդ երկրի վիճակագրական ծառայության տվյալների, տարվա սկզբից մինչ օրս ադրբեջանական տնտեսության անկումը հասել է 3.1 %-ի:

Ոչ միայն տնտեսական աճի անկումն, այլև ՀՆԱ կառուցվածքը բավական խոսուն են Ադրբեջանի տնտեսության մասով: Պատկերն այսպիսին է. ադրբեջանական համախառն ներքին արդյունքը կազմել է 38,028 մլրդ մանաթ`(23,08 մլրդ ԱՄՆ դոլար), ընդ որում այդ երկրի վիճակագրական ծառայության կողմից, հավանաբար, ոչ պատահականորեն, հատուկ շեշտվում է, որ նշված գումարում ոչ նավթային ՀՆԱ-ն կազմել է՝ 25 մլրդ մանաթ, կամ որ նույնն է՝ 15,6 մլրդ դոլար:

Ի՞նչ է սա նշանակում: Հասկանալի է, որ ադրբեջանական իշխանությունների համար ցանկալի է իրենց տնտեսության, մեղմ ասած, վատթար վիճակի ողջ մեղքն ու պատասխանատվությունը գցել նավթի համաշխարհային շուկայի անկումների վրա՝ միաժամանակ ամեն առիթով նշելով (տարբեր հանդիսությունների ժամանակ, մինչև անգամ նախագահի մակարդակով), որ Ադրբեջանում մեծ է տնտեսության դիվերսիֆիկացիայի մակարդակը: Եթե փորձենք համադրել Ադրբեջանի որդեգրած այդ քաղաքականությունն ու վերոնշյալ վիճակագրությունը, կստացվի, Ադրբեջանն իբրև թե կարողանում է ապահովել Համախառն ներքին արդյունք՝ մեծամասամբ ոչ նավթային ապրանքների հաշվին: Ինչ խոսք, քաղաքական հետագիծն ակնհայտորեն նշմարվում է: Սակայն այդպիսով, ադրբեջանական իշխանությունները կամա, թե ակամա բացահայտում են իրենց նախորդ ստերը:

Խոսքը որոշ նրբությունների մասին է: Մասնավորապես, առաջին հերթին այն, որ նախորդ տարվա համեմատ վերոնշյալ 3.1 %-անոց անկումը պայմանավորված է շինարարության ոլորտում գրանցած անկումով, ինչը բացահայտում է, որ նախորդ տարվա աճը Բաքվում անցկացված Եվրոպական խաղերի առաջացրած «փուչիկների» հաշվին էր: Հիշեցնելու կարգով նշենք, որ անցյալ ողջ տարին պաշտոնական Բաքուն համառորեն պնդում էր, որ Ադրբեջանն այնքան հզոր երկիր է, որ անգամ նավթի համաշխարհային ճգնաժամը չի ազդում իր վրա, և այն շարունակում է զարգանալ:

Մյուս նրբությունը, որի մասին խոսում է ՀՆԱ ցուցանիշների վիճակագրությունն, այն է, որ իրականում ոչ մի տնտեսական դիվերսիֆիկացիա չկա, կամ այն շատ ցածր մակարդակի վրա է, քանի որ որքան էլ հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի ՀՆԱ կառուցվածքում մեծ լինի ոչ նավթային արդյունքի մասնաբաժինը, ՀՆԱ ցուցանիշն անկումային է: Ուստի ոչ նավթային տնտեսությունն Ադրբեջանում այդքան էլ ծաղկուն չէ, ինչն անգամ սովորական դպրոցի բացման արարողության ժամանակ իր հանրությանն է ուզում համոզել այդ երկրի նախագահ Ալիևը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 76%
Քամի՝ 6 կմ/ժ
-1 C°
 
-2°   
23.11.2019
-1°   
24.11.2019
Հարցում

Կո՞ղմ եք ՀՀ վարչապետի առաջարկած բանաձևին, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար։