ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շատ կցանկանայի, որ ապագան անցյալի ոգևորության լիցքով ձևավորենք. Խոսրով Հարությունյան

PanArmenian Photo

ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց 1992-1993 թվականներին ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ

 

- Պարո՛ն Հարությունյան, որո՞նք են, ըստ Ձեզ, Հայաստանի Հանրապետության 25-ամյա անկախության ամենաէական ձեռքբերումն ու բացթողումը:

- Բացթողումներ շատ ենք ունեցել, բայց ձեռքբերումներն էլ են շատ: Ես կընտրեմ ամենակարևորները:

Դա նախևառաջ պետական կառավարման համակարգի ձևավորումն է: Երկրորդը՝ ամենաէականներից մեկը, Արցախյան պատերազմի հաղթանակն է, որն ուղղակիորեն նաև պետական կառավարման համակարգի արդյունավետության արդյունք է: Երրորդը` անվտանգության պատվարը, բանակը, և անվտանգության ամբողջ համակարգն Արցախի հետ:

Անշուշտ, մենք պետք է խոսենք նաև Սահմանադրության մասին: Մենք ունեցել ենք երեք (պայմանական ասած) Սահմանադրություն, որոնք, ըստ էության, աստիճանաբար հանրային կյանքը տեղափոխում են ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության ձևավորման հունի վրա:

Պետք է արձանագրել նաև, որ Հայաստանը, դառնալով ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի, միջազգային կարևորագույն այլ կազմակերպությունների անդամ, իր մնայուն և կարևոր մասնակցությունն ունի ամենատարբեր միջազգային գործընթացներում: Հայաստանն այսօր միջազգային միջպետական հարաբերություններում ունի կայուն և վստահելի գործընկերոջ համարում:

Մեկ խոսքով ամփոփելով՝ կարելի է ասել, որ այս 25 տարիների ընթացքում մեզ հաջողվել է թե´ արտաքին քաղաքականության ոլորտում ձեռք բերել միջազգային հեղինակություն և թե´ ներսում ձևավորել դինամիկ զարգացման համար անհրաժեշտ իրավաքաղաքական նախադրյալներ: Սրանք ամենաէական ձեռքբերումներն են:

- Ի՞նչ բարեմաղթանքներ ունեք անկախության 25-ամյակի կապակցությամբ:

- Հետադարձ հայացք նետելով մեր 25-ամյա պատմությանը՝ մենք անկասկած կգտնենք յուրաքանչյուրիս ոգևորող էջեր: Ես կցանկանայի, որ մենք կարողանայինք ապագան այդ ոգևորության լիցքով ձևավորել: Շատ կցանկանայի, որ կարողանայինք մեր զավակներին թողնել դինամիկ զարգացող, անվտանգ, միջազգային հարաբերություններում սեփական պատասխանատվություն, ազդեցիկ դերակատարում ունեցող Հայաստան, որտեղ յուրաքանչյուր ոք՝ հայազգի թե ոչ, լիարժեք և արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենար: Այդպիսի Հայաստան կմաղթեի բոլորիդ:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: