ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայաստանի Հանրապետությունը 25 տարեկան է» խորագրով սիրողական լուսանկարների մրցույթ

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալությունը հայտարարում է «Հայաստանի Հանրապետությունը 25 տարեկան է» խորագրով սիրողական լուսանկարների մրցույթ: Լուսանկարները պետք է ներկայացնեն ՀՀ 25 տարիների զարգացման ուղու որևէ խորհրդանիշ՝ հեղինակի պատկերացմամբ: Լուսանկարները կտեղադրվեն «Արմեդիա» ՏՎԳ ֆեյսբուքյան էջում և ամենաշատ հավանում (like) ունեցող  3 լուսանկարների հեղինակները կճանաչվեն հաղթող: Պարտադիր պայման է, որպեսզի լուսանկարը ներկայացնող անձը հանդիսանա լուսանկարի հեղինակը:

Հաղթողների լուսանկարները՝ դրանց մասին պատմող նյութերի հետ միասին (հեղինակի մեկնաբանությունը լուսանկարի վերաբերյալ) կհրապարակվեն մեր կայքում:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը: Լուսանկարները «Արմեդիա» ՏՎԳ ֆեյսբուքյան էջում կշրջանառվեն մինչև հոկտեմբերի 10-ը, իսկ հոկտեմբերի 11-ին կհայտարարվեն հաղթողները: Հաղթողների լուսանկարներն ու համապատասխան նյութերը կայքում կհրապարակվեն հոկտեմբերի 15-ին:

Լուսանկարներն ուղարկել էլեկտրոնային հետևյալ հասցեին՝ [email protected] «Լուսանկարների մրցույթ» նշումով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: