ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումն ու տոնական զորահանդեսները (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվեց Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության ուղու սկիզբը։ 12 կետից բաղկացած հռչակագիրը իր մեջ ներառում էր Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացման տեսլականը:

 

1991 թվականի սեպտեմբերի 21-ին իրականացավ անկախություն ձեռք բերելու հայ ժողովրդի երազանքը։

Հանրապետության տարածքում ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեով՝ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ «այո» ասաց անկախությանը:

 

Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն։

 

1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական համաժողովրդական ընտրություններ, որի ժամանակ ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը:


1992 թվականի մայիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ Հանրապետության հրապարակում անցկացվեց Հայաստանի Հանրապետության առաջին զորահանդեսը:

 

1998 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ անկախության հռչակման 8-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը, որը գլխավորում էր ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անվան զինվորական վարժարանի թմբկահարները, որի առաջին շրջանավարտներն արդեն իսկ ծառայության էին անցել զորամասերում: 

 

2006 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված շքերթը տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: 


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Հայաստանի Հանրապետության Անկախության 15 ամյակի կապակցությամբ:

 

2011 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և այլ պաշտոնատար անձանց գլխավորությամբ: 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: