ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր համազգային երազանքն իրականություն դարձավ 1991 թվականի սեպտեմբերին. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` Անկախության օրվա կապակցությամբ, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա հոբելյանի կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է բոլորիս համար` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Հայ ժողովուրդը դարեր շարունակ երազել է իր պետականությունը վերականգնելու և ազատ ու անկախ ապրելու մասին: Մեր համազգային երազանքն իրականություն դարձավ 1991 թվականի սեպտեմբերին, երբ հայկական հինավուրց հողի վրա հռչակվեցին երկու անկախ հանրապետություններ: Համայն հայությունը ձեռնամուխ եղավ հայոց պետականության կերտման գործին` այդ ճանապարհին հաստատակամորեն հաղթահարելով բազում փորձություններ ու դժվարություններ, արձանագրելով փայլուն հաղթանակներ: Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում հաջողությամբ կլուծվեն բոլոր խնդիրները, և մեր ժողովուրդը կապրի հպարտ ու արժանավայել կյանքով:

Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մեր բոլոր հայրենակիցներին` փառապանծ հոբելյանի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և մեծագույն ձեռքբերումներ Մայր Հայաստանին ու մեր ժողովրդին»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    19 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: