ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երկու նոր նամականիշ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն այսօր շրջանառության մեջ  է դրել 2 նամականիշ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

«Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ, մարման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ՀՀ Նախագահի նստավայրում: Մարումն իրականացրել է  Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նամականիշերը ունեն 200 և 300 ՀՀ դրամ անվանական արժեք, տպվել են Ֆրանսիայում՝ «Կարտոր» տպարանում:

200 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են «25-ամյակ» և «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ» գրառումները, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության ծածանվող եռագույն դրոշը կապույտ երկնքի խորապատկերին՝ խորհրդանշելով երկրի 25-ամյա անկախությունը և պետականությունը:  

300 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «25 ամյակ» գրառումը, որը կազմված է Երևան քաղաքի պատկերների կոլլաժի տեսքով՝ ցույց տալով նորանկախ պետության զարգացումը այս 25 տարիների ընթացքում:

Նամականիշերի դիզայնի հեղինակներն են «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Վահագն Մկրտչյանը և Դավիթ Դովլաթյանը:

Թողարկման օրը՝ 21 սեպտեմբեր, 2016թ.
Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիջյան, Վահագն Մկրտչյան
Անվանագինը՝ 200դր
Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա
Չափսերը՝ 40,0 x 30,0 մմ
Տպաքանակը՝ 50,000

Թողարկման օրը՝ 21 սեպտեմբեր, 2016թ.
Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիջյան, Դավիթ Դովլաթյան
Անվանագինը՝ 300դր
Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա
Չափսերը՝ 30,0 x 40,0 մմ
Տպաքանակը՝ 50,000:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: