ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23,184.63 դրամ ԱՐԾԱԹ - 262.56 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,745.62 դրամ

Եվրամիությունը շնորհավորում է ՀՀ անկախության 25-ամյակը

Եվրոպական միությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետությանն ու իր ժողովրդին՝ Անկախության 25-ամյակի կապակցությամբ։

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ծառայության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել խորքային զարգացումներ և ԵՄ-ն ակնկալում է ապագայում ևս շարունակել սերտ համագրծակցությունը Հայաստանի հետ։

«Եվրոպական միությունը շարունակում և շարունակելու է աջակցել ուժեղ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, օրենքի գերկայությանն ու տնտեսական բարգավաճմանը՝  ի շահ բոլոր քաղաքացիների։

Մենք անհաբերությամբ սպասում ենք ԵՄ-Հայաստան ապագա համաձայնագրին, որը, Արևելյան գործընկերության շրջանակներում մեր ունեցած ներգրավվածության հետ միասին, հնարավորություն կտա Եվրամիությանն ընդլայնել մեր երկխոսությունը Հայաստանի իշխանությունների հետ, աջակցել նրանց՝ իրենց բարեփոխումների ջանքերում և մեծացնել մեր շփումները բնակչության հետ», - ասվում է շնորհավորական ուղերձում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 33%
Քամի՝ 15 կմ/ժ
25 C°
 
21°  36° 
21.08.2019
21°  36° 
22.08.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը: