Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի Քարվաճառ շրջանի դպրոցականներին

Սեպտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի Քարվաճառի շրջանի հինգ գյուղերից 24 դպրոցականների, ում Հայոց Հայրապետն Արցախ այցի ժամանակ` սեպտեմբերի 9-ին, Դադիվանքում հրավեր էր ուղղել այցելել Մայր Աթոռ, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կայքը:
Դադիվանքի վանահայր Արժանապատիվ Տ. Հովհաննես քահանա Հովհաննիսյանը և Դադիվանքի շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը քարվաճառցիների անունից շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին պատանիներին ուղղված անձնական հրավերի և Մայր Աթոռում ցուցաբերված ջերմ ընդունելության համար` վստահություն հայտնելով, որ այդ սերմերն անպայման բարի պտուղներ կտան: Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Շատ ոգևորված էինք, երբ ձեզ հանդիպեցինք Դադիվանքում և տեսանք ձեր ջերմ վերաբերմունքը, սերն ու նվիրումը ձեր վանքի և ազգային սրբությունների հանդեպ: Տեսանք, որ ձեր ծնողների քաջ զավակներն եք, որ նույն նախանձախնդրությամբ պիտի պաշտպանեք այդ ամենը` ձեր Հայրենիքը», - ասաց Նորին Սրբությունն` ուրախություն հայտնելով մանուկների Մայր Աթոռ այցի առիթով:
Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ այս այցը լավ առիթ կդառնա երիտասարդների համար` ճանաչելու Հայրենիքը, զորանալու իրենց հայրենասիրական զգացումների մեջ և գոտեպնդվելու հավատով: Նորին Սրբությունը մանուկների հետ զրուցեց նաև այցից իրենց տպավորությունների և առօրյայի մասին, ամենքին բաշխեց նվերներ:
Եռօրյա այցի ընթացքում պատանիները, մնալով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագի արարողությանը, հոգևորականների ուղեկցությամբ եղան Մայր Աթոռի թանգարաններում և կառույցներում, Էջմիածին քաղաքի վանքերում և եկեղեցիներում, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան և Հայաստանի Ազգային պատկերասրահ: Տաղանդաշատ մանուկներն ազգային երգի ու պարի կատարումներով մասնակցեցին Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած համերգին:
այլ նյութեր այս թեմայով
- Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային ոստիկանության աշխատանքների թեմայով Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
- Բակո Սահակյանը ստորագրել է 2020 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու մասին հրամանագիր Հրամանագրի համաձայն` 2020 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն...
- Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ
- Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Այնուհետև անդրադարձ է կատարվել նստաշրջանում ներառված և ԱԺ հերթական նիստում ներկայացվելիք օրինագծերի հանձնաժողովային...
- Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել նվիրված ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված հարցերին Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը,...
-
01:34
Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ընդունմանը
-
00:25
Պուտինի ուղերձն Էրդողանին առավել կառուցողական է, քան Թրամփի նամակը. Պեսկով
-
23:53
ԱՄՆ-ում հայ լրագրողին հարվածելու համար ձերբակալվել է երիտասարդության հարցերով նահանգային նախարարը
-
22:19
Հայաստանում ռուսական ներդրումների առկայությունը բավականին նշանակալի է. Սարգսյան
-
21:08
Նախագահ Սարգսյանը կմեկնի Մոսկվա, եթե հրավիրեն
-
17:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
16:47
«Երջանկություն է»․ Հալեպի վերակառուցված հայկական եկեղեցում մատուցվել է առաջին պատարագը
-
15:27
ԱՄՆ–ը Հայկական հարցը Թուրքիային ճնշելու համար է օգտագործում.Պոլսո Հայոց պատրիարք
-
14:15
Հայաստանի Շիրակի մարզը և Չինաստանի Հայնան նահանգը հուշագիր են կնքել
-
12:13
Կատարի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ
-
11:18
«Ծափահարում եմ Սենատի որոշմանը»․ Ջո Բայդեն
-
10:11
Չենք հանդուրժելու Արցախի սուբյեկտայնությանը վտանգող ցանկացած դրսևորում. «Արդարություն»
-
09:01
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
19:01
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը
-
18:24
Սուդանի նախկին նախագահին ազատազրկել են
-
17:13
Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ
-
16:13
Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանային քաղաքականության մաս կարող է լինել
-
15:21
Երախտապարտ ենք Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արադարության համար պայքարին նվիրվածության համար. նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել Նենսի Փելոսիին
-
14:27
Ոչ ոք Արցախի ինքնորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ճաշակին. Կարեն Բեքարյան
-
13:49
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
16:35
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերից առավելապաշտական ակնկալիքներ ունենալ պետք չէ
-
16:23
Չինաստանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվն աճել է. Ավետ Ադոնց
-
12:31
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում. ո՞ւմ համար է այս անակնկալը
-
10:07
Ի՞նչ տվեցին լրագրողների փոխայցելությունները կողմերին
-
15:17
ՀԱՊԿ երկրների օգնությանը դիմելը Հայաստանի կողմից հաշվարկված քայլ չէ
-
12:47
Թալիբների պատվիրակությունն այցելել է Իրան
-
17:13
ՀԱՅԱՑՔ Երևանից. բողոքի ցույցեր Վրաստանում
-
10:55
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանում է
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 4 կմ/ժ