ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արամ Ա կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ և Կանադա

lragir.am

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը սեպտեմբերի 27-ին մեկնել է Միացյալ Նահանգներ և Կանադա` հանդսիապետելու իր կաթողիկոսական ընտրության և օծման 20 ամյակին նվիրված տոնակատարությունները Լոս Անջելեսի, Մոնրեալի և Նյու Յորքի մեջ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից: 

Թեպետ Արամ Ա կաթողիկոսի հայրապետական ծառայության 20 ամյակը լրացել է 2015 թվականին, սակայն Վեհափառ Հայրապետի խնդրանքով անցնող տարում որևէ միջոցառում չկազմակերպվեց` հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի այցերի ընթացքում նախատեսված են հանդիպումներ և զրույցներ երիտասարդների հետ, միջեկեղեցական հանդիպումներ, այցելություններ համայնքային կենտրոններ:

Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանք կվերադառնա հոկտեմբերի 22-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: