ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սեյրան Օհանյանն ընդունել է ամերիկյան օդուժի վետերան Ջոն Քյոսեյանին

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Լոս Անջելեսի Ուրֆայի հայրենակցական միության երկարամյա ատենապետ, ամերիկյան օդուժի վետերան, գնդապետ Ջոն Քյոսեյանին: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ պաշտոնական կայքէջից:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել Ջոն Քյոսեյանի ծավալած գործունեությունը և ներդրած ջանքերը Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայկական մշակույթը պահպանելու և զարգացնելու ուղղությամբ: Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումները, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերը: Զրուցակիցները կարևորել են Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ազգային համախմբման, երիտասարդության շրջանում հայրենասիրության սերմանման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման ուղղությամբ ջանքերի կենտրոնացումը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: