ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունը ներկայացնելու է իրատեսական բյուջե. Կարեն Կարապետյան

gov.am

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցությանը, Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը և Հոսեյն Սամիեին կարևորել են բիզնես միջավայրի և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համապատասխան միջոցառումների և ծրագրերի շարունակական իրականացումը:
Անդրադառնալով 2017 թվականի պետական բյուջեի նախագծին՝ վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը ներկայացնելու է իրատեսական բյուջե՝ առանց չափազանցնելու առկա դժվարությունները կամ գերագնահատելու հնարավորությունները: Կարեն Կարապետյանը կառավարության գործունեության արդյունավետությունն ապահովելու տեսակետից կարևորել է նաև կանխատեսելիության և վերահսկողության բարձրացումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն այլ հարցերի:
 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: