ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիան ԵՄ-ին հիշեցնում է իր մասին

es.fotolia.com

Անշուշտ որպես եվրոպական տնտեսության  «տարվա փոփոխություն» կարող ենք նշել Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու մասին հանրաքվեի արդյունքները:

Չնայած նրան, որ հանրաքվեի անցկացումից հետո մինչ օրս ընկած ժամանակահատվածում չեն դադարում հաշվարկները, թե կողմերից որն ինչքանով կտուժի կամ կշահի Brexit-ի արդյունքում, այնուամենայնիվ, հիմա առավել կարևորվում է ԵՄ հետ հետագա հարաբերությունների հարցը:

Բոլորովին վերջերս Մեծ Բրիտանիայի Առևտրի նախարար  Լայամ Ֆոքսը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի՝ Brexit-ով կանխորոշվեց ԵՄ-ի՝ ոչ այնքան դրական ապագան: Մասնավորապես, Ֆոքսի գնահատականներով, Եվրամիությունից դուրս է եկել մեծությամբ երկրորդ տնտեսությունն, ինչի արդյունքում Եվրամիության մյուս երկրների ֆինանսական ողջ բեռն ընկել է Գերմանիայի վրա, որը մի քանի տարի վճարելուց հետո կկանգնի սեփական խնդիրների առաջ:

Ֆոքսի գնահատականները կարող են  իրատեսական լինել՝  հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց Լոնդոնն էր Եվրամիության ֆինանսական կենտրոնը, սակայն խնդիրն այստեղ ոչ այնքան ճշմարտացիության, որքան նման հայտարարությամբ հանդես գալու իմաստի մեջ է: Հարցն ուշադրության չէր արժանանա, եթե դա արվեր մինչ հանրաքվեի անցկացումը: Սակայն հանրաքվեի փաստից հետո, երբ ենթադրաբար ամեն ինչ որոշված է, նման բարձր մակարդակով արված հայտարարությունն ակնհայտորեն որոշակի նպատակ է հետապնդում:

Չի բացառվում, որ Առևտրի նախարարի կողմից դա յուրահատուկ մեսիջ լինի օտարերկրյա ներդրողներին բրիտանական տնտեսության շարունակվող գրավչության մասին: Սակայն չի բացառվում նաև, որ սա ևս մեկ անգամ սթափեցնող ահազանգ է  ԵՄ-ի համար:

Նշենք նաև, որ  եվրոպական քաղաքական գործիչներն իրենց հերթին պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով՝ պնդելով Մեծ Բրիտանիան ԵՄ վերադարձնելու կարևորությունը: Դրանցից ամենավառ ու թարմ օրինակը՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին է, ով խոստացել է ևս մեկ անգամ նախագահ ընտրվելու դեպքում, շարժվել այդ ուղղությամբ:

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ -ից դուրս գալու այս ողջ գործընթացը վճռորոշ է կողմերից յուրաքանչյուրի համար, ուստի ԵՄ կազմում մնալ-չմնալու հարցից հետո պակաս կարևորություն չունի նաև ԵՄ-ից դուրս Մեծ Բրիտանիայի կարգավիճակի և ԵՄ հետ հետագա հարաբերությունների հարցը: Չի բացառվում, որ նմանօրինակ հայտարարություններն արդեն ոչ ԵՄ անդամ Մեծ Բրիտանիայի համար հնարավորինս շահավետ "ամուսնալուծության պայմանագրի" ձեռքբերմանն ուղղված լինեն:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: