ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայաստան. ներդրումային համաժողով»-ը հոկտեմբերին կկայանա Նյու-Յորքում

newyorkpanorama.com

ՀՀ նախագահի հովանվորությամբ` հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի կունենա ներդրումային համաժողով: Այդ մասին լրագրողներին է ասել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Նյու Յորքի ֆինանսական շրջանում՝ Ուոլ սթրիթում կայանալիք միջոցառմանը ելույթ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ընկերությունների ղեկավարներ:

«Նախատեսվում է, որ համաժողովը կդառնա ամենամեծածավալ միջոցառումը: Կներկայացվի 8 ներդրումային ուղղություն, այդ թվում` զբոսաշրջության ոլորտը», - ասել է Մելքոնյանը:

Մասնավորապես, ներդրողներին են ներկայացվելու Հայաստանում արեգակնային էներգիայի, երկաթգծային բեռնափոխադրումների, Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման, հանքավայրերի գործարկման, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի հեռանկարները ինչպես նաև՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նյու Յորքում նախատեսվում է լայնածավալ միջոցառում անցկացնել, որին կներկայացվի հանրապետության ներդրումային գրավչությունը, ինչպես նաև նրա մրցակցային առավելությունները: Նման ներդրումային համաժողովը կարող է օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավման հարթակ դառնալ, ինչի հետ կապված պետք է առավելագույն ջանք գործադրել` Հայաստանի ներուժը ներկայացնելու համար:

Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը: Միջոցառմանը ներկա կլինեն առաջատար տնտեսական մեկնաբաններ՝ Hyatt Hotels, ABBYY, Reddit, PicsArt և մի շարք այլ ընկերությունների ղեկավարներ:

 

 

 

 



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: