ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում ադրբեջանցիները բողոքում են, որ հայն իրենց չի պաշտպանում

novoye-vremya.com

«Վերջին երկու տարիների ընթացքում Ուկրաինայում տասնյակ ադրբեջանցիներ են առևանգվել, նրանցից ոմանք բաց են թողնվել մեծ գումարի դիմաց, ոմանք սպանվել: Այդ հանցագործությունները սակայն դեռևս չեն բացահայտվել», - հայտարարել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևը:

Մենք անհանգստացած են առաջին հերթին անգործությունից և միջոցառումների բացակայությունից: Կան ադրբեջանցիներ, որոնց առևանգել են և նրանց ազատման համար որևէ հատուկ գործողության պատրաստման մասին տեղեկություն չկա», - նշել է դեսպանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ դրանք է սկսել են հասնել անհավանական մասշտաբների Արսեն Ավակովի՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար դառնալուց հետո (ընդ որում՝ ընդգծելով Ավակովի հայկական ծագումը): Այս կապակցությամբ նույնիսկ Ադրբեջանի գլխավոր դատախազ Զակիր Գարալովը հատուկ ուղերձ է հղել իր ուկրաինացի գործընկեր Յուրի Լուցենկոյին:

Այստեղ հարկ է նշել, որ վերջին երկու տարիներին Ուկրաինայում զինված հակամարտության ֆոնին հանցավորության մակարդակը մի քանի անգամ ավելացել է, ընդ որում հանցագործությունների միայն 25 տոկոսն է բացահայտվում, իսկ սպանությունների դեպքում բացահայտվում է դեպքերի միայն 15 տոկոսը: Այս համատեքստում բնականաբար ավելացել է նաև Ուկրաինայում ադրբեջանցիների նկատմամբ  կամ ադրբեջանցիների մասնակցությամբ հանցագործությունների դեպքերը: Այսպիսով, ադրբեջանական լրատվամիջոցների և որոշ պաշտոնական շրջանակների հայկական հետք փնտրելը այս հարցում հիմնավորված չէ:

Նշենք, որ Ադրբեջանում որոշեցին այս հարցը բարձրացնել այն բանից հետո, երբ ուկրաինական լրատվամիջոցները բացասական շեշտադրումներով հոդվածներ հրապարակեցին ադրբեջանական սպորտի մասին: Սրան հետևեց ադրբեջանական մամուլում հակաուկրաինական հոդվածների տարափը, ինչը տպավորությունն էր ստեղծում, որ երկու երկրները բավականին լարված հարաբերություններ ունեն, սակայն իրականում Կիևի և Բաքվի հարաբերությունները բավականին ջերմ են: Եթե նույնիսկ փոխադարձ դժգոհություններ կան որոշ հարցերում ապա պաշտոնական մակարդակում գերադասում են լռել դրանց մասին, քանի որ փոխադարձ հետաքրքրությունները շատ են. Ուկրաինայում բավականին մեծ ադրբեջանական համայքն կա, տնտեսական ծանր պայմաններում գտնվող Կիևը հետաքրքրված է ադրբեջանական ներդրումներով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: