ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 899,1 դրամ ԱՐԾԱԹ - 282,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 164 դրամ

Չնայած որոշ խախտումներին՝ միջազգային դիտորդները գոհ են Վրաստանի ընտրություններից

112.ua

Վրաստանի վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ չնայած հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի հայտարարել խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արդյունքները, «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության առավելությունը մեծ է, գրում է Sputnik-ը:

«Ճիշտ է՝ առայժմ ԿԸՀ-ն չի հրապարակել վերջնական արդյունքները, բայց, նախնական բոլոր տվյալներով, «Վրացական երազանքի» առավելությունը շատ մեծ է: Դա հսկայական աջակցություն է, ինչը նշանակում է, որ ընտրողների մեծամասնությունը հենց մեզ է վստահում երկրի կառավարումն առաջիկա չորս տարվա ընթացքում»,- ասել է Կվիրիկաշվիլին:

Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հանրապետության օրեսդիր մարմին են անցնում երեք կուսակցություններ՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը (48,6 տոկոս), նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը (27,14 տոկոս) և «Հայրենասերների դաշինքը» ( 5 տոկոս): Այդ մասին վկայում են 99,92 տոկոս ընտրատեղամասերում ձայների հաշվման տվյալները, որոնք հրապարակված են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 8-ին խառը ընտրական համակարգով. 77 պատգամավոր ընտրվելու է  կուսակցական ցուցակներով, 73 պատգամավոր՝ միամանդատ ընտրատարածքներում: Նշենք, որ 73 միամանդատ ընտրատարածքներից 47-ում կարող է անցնել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ այդ ընտրատեղամասերում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ ընտրողների ձայների 50 տոկոսը:

Միջազգային դիտորդները քվեարկության պրոցեսը ընդհանուր առմամբ գնահատել է դրական: «Ընտրությունները տեղի են ունեցել մրցակցային միջավայրում, եղել են լավ կազմակերպված, չնայած բռնության մի քանի դեպքերի»,- հայտարարել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչեսը: Միջազգային դիտորդների նախնական գնահատականում նշվում է, որ ընտրությունները եղել են մրցակցային, և ընդհանուր առմամբ ընտրարշավն անցել է հիմնական ազատությունների պահպանմամբ:

Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների Բյուրոյի և ԵԱՀԿ և ԵԽԽՎ Խորհրդարանական վեհաժողովի, ՆԱՏՕ-ի և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համատեղ հայտարարության մեջ՝ հիմնված նախնական տվյալների վրա, նշվում է, որ արշավի հանգիստ և բաց մթնոլորտը որոշ չափով խախտել են անօրինական քարոզչության մեղադրանքները և բռնության գործադրումների միջադեպերը: «Ընտրությունների օրը հանգիստ մեկնարկեց, սակայն ավարտին մոտ եղան բռնությունների դեպքեր, դա մեզ համար խիստ անընդունելի է: Չնայած այն բանին, որ եղան որոշակի անկարգություններ, ընդհանուր առմամբ վրաց ժողովուրդը ապացուցեց իր հավատարմությունը ժողովրդավարական ինստիտուտներին»,- հայտարարել է ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի ներկայացուցիչը:

Հատկանշական է, որ ընտրությունների ժամանակ բռնությունների մասին հայտարարել է նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: «Ընտրությունների օրը հանգիստ է անցել ընտրողների ակտիվության ֆոնին և բացառությամբ մեկ-երկու դեպքի, ընդհանուր առմամբ ընտրությունները խաղաղ են անցել: Ցավոք, ձայների հաշվարկի ժամանակ մի քանի լուրջ խախտումներ են եղել, այդ թվում՝ ագրեսիվ գործողություններ: Բոլոր այդ դեպքերի առնչությամբ անհրաժեշտ է ճիշտ ժամանակին արձագանք, որպեսզի 2016 թվականի հոկտեմբերին անցկացված ընտրությունները համապատասխանեն միջազգային չափորոշիչներին»,- ասել է Մարգվելաշվիլին:

Ավելացնենք, որ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1.814 միլիոն մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների 51.63 տոկոսը:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 4 կմ/ժ
2 C°
 
   
28.02.2020
  12° 
29.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: